ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տնտեսական համագործակցության հնարավոր ձևաչափ Հայաստանի, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև

Հայաստանը, լինելով Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) անդամ ի՞նչ ձևաչափերով կարող է խորացնել տնտեսական համագործակցությունը ԵՄ-ի հետ: ՀՀ-ն գտնվելով ԵԱՏՄ կազմում ձգտում է խորացնել համագործակցությունը նաև ԵՄ հետ, խոսվում է այն մասին, որ Արևելյան գործընկերության` Ռիգայում նախանշված գագաթաժողովում ՀՀ և ԵՄ-ն կմեկնարկեն երկկողմ հարաբերությունների իրավական հիմքերը վերանայող` ընդլայնող, նոր փաստաթղթի շուրջ բանակցություններ, որը պետք է փոխարինի արդեն հնացած ՀՀ-ԵՄ Գործընկերության և համագործակցության համաձայնագրին:  ՀՀ-ն արդեն անդամակցում է ԵԱՏՄ  շրջանակում գործող Մաքսային միությանը, ինչպիսին կարող է լինել այս պարագայում մեր համագործակցությունը ԵՄ տնտեսական գոտու հետ:

Թերևս այս իմաստով մեզ համար որոշակի հետաքրքրություն կարող է ներկայացնել Չինաստանի տնտեսական փորձը, որն իր տարածքում համադրում է տնտեսական տարբեր համակարգեր:  Որպեսզի հասկանալի լինի Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ, ԵՄ հետ տնտեսական համագործակցության հնարավորությունը, ստորև անդրադարձ է կատարվում Չինաստանի  յուրօրինակ տնտեսական համակարգերին:

Սկսած 1970-ական թվականներից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը բարեփոխումներին ուղղված որոշումներ է կայեցրել՝ Չինաստանը աշխարհին ավելի հասանելի դարձնելու նպատակով: Հաջորդ տասնամյակում բարեփոխումների արդյունքում երկրի ներսում զարգացան Հատուկ Տնտեսական գոտիներ (ՀՏԳ) և «բաց» ծովափնյա քաղաքներ ու տարածաշրջաններ, որոնք նախատեսված էին տնտեսական և տեխնոլոգիական զարգացում ապահովելու համար: 1980 թ.-ից սկսած Չինաստանի մի շարք քաղաքներ դարձան ՀՏԳ-ներ՝ Շենզեն, Զուհային, Շանտուն, Խիամեն և այլն:

Չինաստանը ՀՏԳ-ներ էր զարգացնում հատկապես ծովափնյա մարզերում, որպեսզի ավելի գրավիչ դառնա օտարերկրյա կապիտալի ներդրման համար: ՀՏԳ-ներն այնպիսի տարածաշրջաններ կամ քաղաքներ են երկրի ներսում, որոնք որդեգրել են հատուկ տնտեսական քաղաքականություն և կառավարման ճկուն համակարգ և  առաջարկում են հարկային ճկնություն օտարերկրյա ձեռնակատերերի համար: ՀՏԳ-ներին տրված է մեծ անկախություն արտաքին առևտրի շրջանակներում և տնտեսական իրենց գործունեության մեջ: Այսինքն՝ ՀՏԳ-ները ամբողջովին կարգավորվում են շուկայի կողմից, այլ կերպ ասած՝ ազատ շուկայական հարաբերություններ ունեն, և շուկան է այստեղ թելադրում օրենքները (աղբյուրը՝ understand-china.com): Չինական ՀՏԳ-ները ստեղծվել են` խրախուսելու օտարերկրյա ներդրումները, հետևաբար զարգացնելու տնտեսությունը: Պետք է նշել, որ  ՀՏԳ-ները չեն ենթարկվում մայրաքաղաք Պեկինի կողմից որևէ միջամտության և կարգավորման:

Հաջորդը Ազատ Առևտրի Գոտիներն (ԱԱԳ) են: Չինաստանի օրինակով՝ Շենզեն և Շանհային 2013 թ.-ից փորձում են կիրառելի դառնալ ԱԱԳ-ների համար: Այս նոր տարածաշրջաններում նախատեսվում է արտերկրյա արժույթների ավելի ազատ գործածության հնարավորություն: Մյուս կարևոր հանգամանքը ԱԱԳ-ների համար այն է, որ տվյալ տարածաշրջաններում արտերկրյա ներդրողների գործունեությունը շատ ավելի ազատ է, այսինքն օտարերկրյա կազմակերպությունը այլևս կարիք չունի տեղացի գործընկերոջ, որպեսզի հնարավորություն ունենա տվյալ  երկրի ներսում զարգացնելու իր բիզնեսը  (աղբյուրը՝ internshipschina.com):

Ըստ Չինաստանի օրինակի՝ հնարավոր է երկրի ներսում ունենալ Հատուկ Տնտեսական Գոտիներ, ինչպես նաև Ազատ Առևտրի Գոտիներ, որոնք լայն դռներ են բացում օտարերկրյա ներդրողների առջև ու խթանում են առևտրաշրջանառության զարգացմանը:

Վերադառնալով Հայաստանին՝ կարելի է ասել, որ Չինաստանի փորձը կարող է կիրառելի լինել նաև մեզ մոտ:   Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ և միևնույն ժամանակ զարգացնելով իր տնտեսական կապերը Եվրոպական Միության հետ, կարող է կիրառել արդեն աշխարհում գործող այս օրինակը: Այս տեսանկյունից,   քանի որ Վրաստանը, որպես սահմանակից երկիր արդեն համագործակցում է ԵՄ-ի հետ Խորը Համապարփակ Ազատ Առևտրի Համաձայնագրի շրջանակներում, Հայաստանն էլ որպես ԵԱՏՄ անդամ կարող է կամուրջ հանդիսանալ այս երկու կառույցների միջև: Այս տեսանկյունից, Վրաստանի հետ Հայաստանի հյուսիային սահմանը լավագույն տարբերակ կարող է ծառայել ՀՏԳ-ների համար: Սահմանին ավելի մոտ գտնվող որոշ քաղաքներ՝ Ալավերդի, Ստեփանավան, կարող են Հայաստանի համար դառնալ Ազատ Առևտրի գոտիներ և Հատուկ Տնտեսական գոտիներ: Սա կնպաստի նաև տվյալ տարածաշրջաններում տնտեսական և առևտրային կապերի զարգացմանը օտարերկրյա՝ մասնավորապես եվրոպական գործարարների կողմից ներդրումային հոսքերի ավելացմանը:

Հենվելով Չինաստանի օրինակի վրա՝ պարզ է դառնում, որ գոյություն ունի համագործակցության հնարավորություն: Պետք է նշել, որ տնտեսական գոտիների կառավարման գործունեությունը սահմանվում է տվյալ պետության կողմից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: