ՀՀ ԱԺ նախագահի պատվիրակությանն ընդունել է Կիպրոսի Նախագահը
Կիպրոսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 2-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։
Գալուստ Սահակյանն իր խոսքում կարևորել է երկու երկրների միջև համագործակցության խթանումը մշակութային և գիտակրթական ոլորտներում: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն առանձնակի կարևորություն է տալիս տնտեսական կապերի զարգացմանը՝ ընդգծելով, որ առևտրատնտեսական ոլորտում առկա ցուցանիշները չեն արտացոլում հայ-կիպրական համագործակցության իրական ներուժը: Գալուստ Սահակյանն այս առումով մեծապես կարևորել է տվյալ ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացումը:
Որպես համագործակցության հեռանկարային և շահավետ բնագավառներ` նա առանձնացրել է զբոսաշրջության և բանկային ոլորտները:
«Մենք շահագրգռված ենք խորացնել փոխգործակցությունը տվյալ ոլորտներում: Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը նոր հնարավորություններ է ընձեռում Կիպրոսին և Հայաստանին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- հավելել է Գալուստ Սահակյանը:
Դիմելով Կիպրոսի Հանրապետության Նախագահին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման գործում: Նա փաստել է, որ սույն թվականի մարտի 24-ին ՀՀ Ագգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կիպրոսի՝ ցեղասպանությունների կանխմանը, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնմանը և պատմական արդարության հաստատմանն ուղղված գործունեությունը: Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար:
Կիպրոսի Նախագահը ՀՀ ԱԺ պատվիրակությանն ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ Կիպրոսը եղել է և մշտապես կմնա Հայաստանի եղբայրական երկիրը և իր ուժերը կգործադրի բարեկամ երկրին աջակցելու համար:
Նիկոս Անաստասիադիսը վերահաստատել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու իր որոշումը:
Կիպրոսի Հանրապետության Նախագահն իր խոսքում նշել է, որ տեղյակ լինելով Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին՝ լիովին կիսում է ԼՂ հիմնախնդրին բացառապես խաղաղ ճանապարհով լուծում տալու Հայաստանի Հանրապետության մոտեցումը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
