Ադրբեջանական ծախսերը Եվրոպական խաղերի կապակցությամբ
Ադրբեջանը հունիսին Բաքվում անցկացվելիք առաջին Եվրոպական խաղերի կազմակերպման վրա արդեն 8 մլրդ դոլար է ծախսել: Այս մասին մասին հայտնել է bne.eu լրատվական կայքը: Եվրոպական խաղերի օպերացիոն կոմիտեի տնօրեն Սայմոն Կլեգգը կայքին հայտնել է, որ դա լինելու է Ադրբեջանում ամենամասշտաբային և հանդիսադիր միջոցառումը: «Չնայած նման մասշտաբային միջոցառման կազմակերպման համար եղած չափազանց կարճ ժամանակին և դժվարություններին, աշխատանքները գործնականում ավարտված են, և Բաքուն պատրաստ է ընդունել եվրոպացի մարզիկներին ու զբոսաշրջիկներին», -ասել է Կլեգգը:
Մանաթի կտրուկ էժանացման(33,5 տոկոսով), երկրի տնտեսության՝ լուրջ խնդիրների առաջ կանգնած լինելու, համաշխարհային շուկայում նավթի գնի զգալի անկման պայմաններում հունիսին Բաքվում անցկացվելիք Եվրոխաղերին մասնակից 50 երկրների հավաքականների տրանսպորտային և մյուս բոլոր ծախսերը կառավարության կողմից ստանձնելը տնտեսական տեսակետից երկրի վրա շատ թանկ նստող և անհեռատեսական քայլ է: Ադրբեջանական Hurriyyet թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն այդ առնչությամբ ասել է, որ «դա սխալ որոշում է, և պարտադիր կերպով, անմիջապես պետք է փոխվի: «Ադրբեջանական կողմը մեծ ֆինանսական միջոցներ է ծախսել, այն դեպքում, երբ այսօր Ադրբեջանում տնտեսական լուրջ խնդիր է ծագել»: Ըստ վերջինիս՝ Ադրբեջանը հարկադրված է կա՛մ չեղյալ համարել, կա՛մ էլ հետաձգել այդ խաղերը, քանի որ այն եկամուտները, որոնք ակնկալվում էին թեկուզ մասնակիորեն փակելու կատարված ծախսերը՝ խաղերը դիտելու եկող զբոսաշրջիկների հաշվին, ճգնաժամի պատճառով չեն լինելու» -ասել է նա:
«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին էլ հայտարարել է. «Իշխանությունների հանցավոր քաղաքականությունը, ինքնագովազդի ձգտումն ու անմիտ քայլերը հանգեցրել են նրան, որ ունենալով 19 միլիարդ մանաթի պետբյուջե, նրանք որոշել են անցկացնել 8 միլիարդ մանաթ բյուջեով օլիմպիադա։ Նման վիթխարի միջոցները կարելի էր ուղղել սոցիալական ու տնտեսական լուրջ խնդիրների լուծմանը, նվազագույն աշխատավարձի ու թոշակի բարձրացմանը, որոնք կազմում են ընդամենը 150 մանաթ»:
Երկրում սոցիալական լարվածության աճին գումարվում է նաև կոռուպցիայի բարձր մակարդակը։ Այսպես, ըստ Transparency International միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցի՝ Ադրբեջանը 2014թ․ կոռումպացվածության մակարդակով 176 երկրների շարքում գտնվում է 126-րդ տեղում։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
