ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինի վարկանիշը հասել է ռեկորդային նոր ցուցանիշի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը գրանցել է նոր առավելագույն ցուցանիշ՝ 76%: Նման արդյունք է արձանագրվել «Հասարակական կարծիք» հիմնադրամի կողմից անցկացված հարցման արդյունքում:

Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ Պուտինի օգտին պատրաստ է քվեարկել ռուսաստանցիների 76%-ը:  Համեմատության համար նշենք, որ նույն ցուցանիշը այս տարվա հունվարին կազմում էր 70%:

Մյուս քաղաքական գործիչները զգալիորեն զիջում են նախագահ Պուտինին: Ըստ հարցման արդյունքների, եթե ընտրությունները նախատեսված լինեին առաջիկա կիրակի օրը, ապա Վլադիմիր Ժիրինովսկու օգտին կքվեարկեր բնակչության 4%-ը, կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգյանովի օգտնին՝ 3%-ը, իսկ գործարար Միխայիլ Պրոխորովի օգտին՝ 1%-ը:

Հարցվածների 8%-ը խոստովանել է, որ քվեարկության չէր գնա, իսկ 6%-ը դժվարացել է տալ պատասխան:

Հարցումը անց է կացվել մարտի 28ից-29ը ՌԴ 64 սուբյեկտներում՝ 3000 քաղաքացու մասնակցությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: