ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Բիշքեկում

Բիշքեկի Պատմության թանգարանի մեծ սրահում Ղրղզստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պետրոս Շահինյանի և «Նաիրի» հայկական մշակութային միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտաժողով «Ցեղասպանության խնդիրները ժամանակակից աշխարհում և 1915թ. Հայոց ցեղասպանության ազդեցությունը էթնիկ սկզբունքով` մարդկանց զանգվածային ոչնչացման հետագա փաստերի վրա» խորագրով:

Գիտաժողովին մասնակցում էին Ղրղզստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը (նստավայրը` Աստանա), Ղրղզստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պետրոս Շահինյանը, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Բացման խոսքով հանդես եկավ դեսպան Սահակյանը` ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, դրանց էությունն ու բովանդակությունը: Այնուհետև ելույթ ունեցան «Նաիրի» հայկական մշակութային միության նախագահ, պատմաբան Աշոտ Կոնդախչյանը և Ղրղզստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պետրոս Շահինյանը: Թեմայի վերաբերյալ հնչեցին բազմաթիվ զեկույցներ:

Գիտաժողովի ընթացքում ցուցադրվեցին Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հիշողությունների վերաբերյալ տեսանյութեր:

Գիտաժողովը լայնորեն լուսաբանվեց տեղական մամուլում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: