ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ նախագահ. Մենք չենք վախենա պատերազմելուց

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Россия 24 հեռուստաընկերության «Мнение» հաղորդաշարին, որի ընթացքում անդրադարձել է նաև Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:   Խոսելով ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի մասին` Սարգսյանն ասել է. «Մենք կիսում են համանախագահների կարծիքը, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ` պատերազմի: Սակայն ադրբեջանական կողմը ճիշտ հակառակն է անում: Մենք ականատես եղանք սահմանին լարվածության աճին` ամռանից սկսած: Ամեն դեպքում՝ այդ հարցով զբաղվող որևէ երկրի, պաշտոնական անձանց մոտ կասկած չկա, որ լարվածության աճի պատճառը Ադրբեջանն է: Ադրբեջանական կողմն ամբողջությամբ անտեսում է կարգավորման այն սկզբունքները, որ մեզ առաջարկել են համանախագահները:  Եթե ադրբեջանական կողմը շարունակի իր արկածախնդրությունը, մենք չենք վախենա պատերազմելուց»:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նախագահը նշել է. «Մենք երբեք նախապայման չենք դրել Թուրքիայի առջև, այդ թվում՝ Ցեղասպանության ճանաչման հետ կապված: Սակայն որոշ դրդապատճառներից ելնելով՝ թուրքական կողմը խուսափեց պատասանատվություն ստանձնել և վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները»:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: