ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ն ընդլայնում է ազատ առևտրի աշխարհագրությունը

Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել այս տարվա առաջին կեսին։ Նախօրեին այս մասին լրագրողներին հայտնել էր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Վերջինիս փոխանցմամբ՝ բոլոր սկզբունքային հարցերն արդեն համաձայնեցված են և Ազատ առևտրի գոտու մասին վերջնական փաստաթղթի մշակումը գտնվում է ավարտական փուլում։

ԵԱՏՄ հետ Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանավորվածության մասին փետրվարին հայտարարել էր նաև Եգիպտոսի նախագահ աս Սիսին՝ Մոսկվա կատարած իր պաշտոնական այցի ժամանակ։

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը նշել էր, որ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մեջ հետաքրքրված են ավելի քան 30 երկիր, որոնց  հիմնական մասը ասիական պետություններ են։

Նշվում է նաև, որ Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ են ընթանում նաև Հնդկաստանի, Նոր Զելանդիայի, Իսրայելի հետ։

Ազատ առևտրի գոտին տնտեսական ինտեգրացիայի նախնական ձևերից է, որը ենթադրում է համապատասխան համաձայնագրի առկայության դեպքում կողմերի միջև ներմուծման մաքսատուրքի հանում։

ԵԱՏՄ հետ Ազատ առևտրի գոտու ստեղծումը կարել է դիտել որպես այլընտրանք այն երկրների համար, որոնք այս կամ այն պատճառով չեն ցանկանում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն կարևորում են ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական ամուր կապերը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: