ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ անհանգստացած է Մոսկվայի հետ Աթենքի «սիրախաղով»

Ապրիլի 8-ին Հունաստանի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Պետական Դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ։

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ Ցիպրասը Մոսկվայում  հագեցած աշխատանքային գրաֆիկ կունենա։ Այսպես, այցի ընթացքում նախատեսվում է 2016թ․ Հունաստան ռուսական գազի մատակարարման զեղջմանը, հունական ապրանքների վրայից ռուսական էմբարգոն հանելուն, Ռուսաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի քննարկում։

Եվրամիությունում Հունաստանի վարչապետի՝ Մոսկվա այցելությունը մեծ անհանգստություն է առաջացնում։ Der Spiegel գերմանական հրատարակությունն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հունաստանի վարչապետի այցը Մոսկվա տեղի է ունենում այն ժամանակ, երբ լրանում է Հունաստանի կողմից Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած 458 մլն եվրո վարկի մարման ժամկետը։ Թերթը համոզմունք է հայտնում, որ Ցիպրասը Մոսկվայից ֆինանսական օգնություն է խնդրելու։ Եվրոպայում, ընդհանրապես, կարծում են, որ Մոսկվայի և Աթենքի մերձեցումը կարող է պառակտում առաջացնել ԵՄ-ում։ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցն ավելի վաղ զգուշացրել էր Աթենքին խուսափել Ռուսաստանից ֆինանսական օգնություն ստանալու դիմաց եվրոպական միասնական քաղաքականությունը խախտելուց։

Հարկ է նշել, որ Եվրախորհրդարանի ձախակողմյան ուժերն աջակցում են Հունաստանի՝ Մոսկվայի հետ մերձենալու քաղաքականությանը՝ բնական համարելով հունական իշխանությունների՝ երկրի տնտեսությունը փրկելու ցանկացած փորձ։

 Ցիպրասի հաջորդ այցը Մոսկվա տեղի կունենա մեկ ամսից։ Նա Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: