ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք պատմաբանները Վենետիկում կպատմեն ծպտված հայերի մասին

Ապրիլի 9-10-ը Վենետիկի «Ca’ Foscari» համալսարանում Հայոց ցեղասպանության մասին համաժողով է անցկացվելու: Այս մասին տեղեկացնում է ուսումնական հաստատության պաշտոնական էջը:

Համաժողովի ժամանակ ելույթով հանդես կգա Ստամբուլի Սաբանջի համալսարանի հետազոտող Հալիլ Բերքթայը: Նա իր զեկույցում կանդրադառնա երիտթուրքերի կուսակցության գաղափարախոսությանը և նպատակներին, իսկ նրա գործընկեր Այշե Գյուլ Ալթընայը՝  իսլամացած հայերի պատմական հիշողության վերականգնման մասին զգայուն հարցին:

Համաժողովի ընթացքում զեկույցով հանդես կգան նաև «Ca’ Foscari»-ից հետազոտող Ջուլիա Լամին (Հայոց ցեղասպանությունն Առնոլդ Թոյնբիի աշխատություններում), Ջանպյերո Բելինջերին (հայերի մասին հիշատակումները ժամանակակից թուրքական գրականությունում), Անտոնիա Արսլանը՝ Պադուայի համալսարանից (Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները XX դարի կեսերի իտալական գրականության մեջ) և նրա գործընկեր Ֆրանչեսկո Բերտին (հրեա իրավագետներն ու դիվանագետները՝ Հայոց ցեղասպանության մասին):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: