ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՀ-ն կգնահատի Հայաստանում տնտեսական աճի խթանման ուղղությամբ կատարվող քայլերը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը: 

Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ հետ իրականացվող ծրագրերն ու համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ համակողմանի քննարկումներից հետո, ԱՄՀ ներկայիս առաքելությունն արդյունավետ կլինի, մասնավորապես, մեր տնտեսության վրա արտաքին հատվածի բացասական հետևանքների գնահատման, դրանց հաղթահարման և կայուն տնտեսական աճի խթանման ուղղությամբ լուծումներ գտնելու առումով:

Զրուցակիցներն անդրադարձել են հիմնադրամի առաքելության շրջանակներում և ՀՀ կառավարության ու կենտրոնական բանկի հետ աշխատանքի ընթացքում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին, դեռևս առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիներին և մեր երկրի հետագա առաջընթացի հետ կապված ԱՄՀ գնահատականներին ու խորհուրդներին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: