ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրագոտին Հունաստանին նոր պահանջ է առաջադրել

Հունաստանը կրկին դիմել է Եվրագոտու օգնությանը բանկային համակարգը սննկացումից զերծ պահելու համար: Նրան առաջարկվել է վեց աշխատանքային օրերի ընթացքում ներկայեցնել բարեփոխումների նոր ծրագիր:

Չնայած նրան, որ Բրյուսելում չորեքշաբթի Եվրագոտու ֆինանսների փոխնախարարների հանդիպաման ժամանակ Աթենքը կոչ էր արել ապահովել իրացվելիության բարձրացում, Եվրախմբի անդամներն Աթենքից պահանջել էին նախ և առաջ ներկայացնել այն միջոցառումների ցանկը, որոնք կերաշխավորեն հանրային ֆինանսների կայունությունը: Հունաստանը հավաստիացնում է իր եվրոպացի գործընկերներին, որ մինչև հաջորդ հանդիպում՝ ապրիլի 24-ը, երկիրը կսպառի իր իրացվելիության միջոցները և այս հարցում աջակցության կարիք ունի: Հակառակ դրան, Բրյուսելը մինչ օգնության հաջորդ փուլի տրամադրումը  ցանկանում է դրական տեղաշարժ տեսնել երկրի տնտեսության մեջ:

Եվրախմբի անդամներն ապրիլի 24-ին Ռիգայում կայանալիք հանդիպմանն արդեն  Հունաստանից հատուկ միջոցառումների ցանկ են ակնկալում, որոնք կներկայացվեն ամենայն մանրամասնությամբ: Բարեփոխումների այս ցուցակը պետք է վերաբերի  Հունաստանի հարկաբյուջետային քաղաքականությանը:

Պետք է նշել, որ իսկզբանե կառավարության գլուխ անցած ձախակողմյան թևը վարչապետ Ցիպրասի գլխավորությամբ և աջակողմյան որոշ համախոհներ դեմ էին հարկաբյուջետային խիստ ռեժիմին, որը հակաճգնաժամային բարեփոխումների իրագործման լավագույն մեթոդ է համարվում Բրյուսելի կողմից: Հունաստանը դեմ է այս մեթոդին, քանի որ այն էլ ավելի կխորացնի տնտեսական ճգնաժամը՝ բարձրացնելով երկրում գործազրկության մակարդակը և ավելացնելով անապահով խավի թիվը: Ինչպես նշվեց, Եվրագոտին շարունակում է պահանջել  հարկաբյուջետային միջոցառումների իրականացում, որպեսզի տրամադրի հակաճգնաժամային ծրագրով նախատեսվող 240 միլիարդ եվրո օգնության հաջորդ տրանշը, որը կազմում է 7.2 միլիարդ եվրո: Այս գումարը կհատկացվի միայն այն դեպքում, երբ Եվրագոտու բոլոր անդամ պետությունների ֆինանսների նախարարներն իրենց համաձայնությունը տան:

Հունաստանի կառավարությունը չունի այլընտրանք, քան խիստ միջոցառումների դիմելը, քանի որ երկրի բանկային համակարգը կանգնած է սննկացման եզրին՝ երկիրը սպառել է իր  իրացվելի միջոցները:

Եվրագոտու մոտեցումը Հունաստանին անարդյունավետ է, քանի որ պարտքեր է պարտադրում առանց այն էլ անվճարունակ երկրին: Եվրոպան պետք է փոխի Հունաստանին տնտեսական ճգնաժամից դուրս բերելու իր քաղաքականությունը՝ վարկեր տրամադրելու փոխարեն ներդրումներ կատարելով արդյունաբերական մի շարք ոլորտներում: Սա կօգնի աշխատատեղերի ավելացմանը, հետևաբար սպառման ծավալների մեծացմանը և երկրում վերջնական արտադրանքի ծավալների ավելացմանը: Հունաստանը բնական մեծ պոտենցիալ ունի թե' գյուղատնտեսության, թե' թեթև արդյունաբերության զարգացման ոլորտներում: Եվրոպան պետք է կառուցողական քաղաքականություն վարի, մինչդեռ հարկաբյուջետային կոշտ ռեժիմով էլ ավելի է նպաստում Հունաստանի տնտեսության քայքայմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: