ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ժամանակն է, որ հայկական կողմերն Ադրբեջանից փոխհատուցում պահանջեն ագրեսիայի դիմաց

Օրերս Ստամբուլում ավարտվեց է 18-րդ Եվրասիական տնտեսական գագաթաժողովը: Ադրբեջանցի պաշտոնյաներն այդ հնարավորությունը ևս բաց չեն թողել հակահայկական հայտարարություններով հանդես գալու համար: Ադրբեջանի նախագահի`հանրային ու քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովն Անկարայի կողմից կազմակերպված այս միջոցառումն օգտագործել է ՀՀ և ԼՂՀ դեմ իր երկրի թշնամանքի քաղաքականությունն արդարացնելու համար: Միջոցառմանը պաշտոնյան հայտարարել է, թե հայակական կողմը պետք է ենթարկվի պատժամիջոցների, քանի որ հրաժարվում է իրականացնել ՄԱԿ ԱԽ-ի` Ղարաբաղի շուրջ ընդունած բանաձևերը: Վերջին շրջանում «խաղաղության համապարփակ համաձայնագիր ստորագրելու» Ադրբեջանի առաջարկին զուգահեռ ավելի ու ավելի հաճախ է ակնհայտ դառնում կարգավորման սկզբուքններն ավելի քան 20-ամյա վաղեմություն ունեցող ՄԱԿ ԱԽ բանաձևերին հավասարեցնելու  Բաքվի միտումը:  

Այն, որ նման կեցվածքը զուտ հռետորաբանություն է` ուղղված  իրական կարգավորումից հրաժարվելուն, հուշում են մի քանի հանգամանք:

Նախ, այս բանաձևերի հիմնական դրույթները, կարելի է ասել, ամբողջովին արտացոլված են միջնորդների կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքներում, որտեղ Արցախի շրջակա տարածքներից հայկական ուժերի դուրս բերումը տարրերից մեկն է միայն: Մյուս կողմից, այն, որ այդ բանաձևերը ժամանակին կյանքի չեն կոչվել, ունեցել է պատճառներ, որոնք, թվում է, բանաձևերի ընդունմանը հաջորդած ավելի քան երկու տասնամյակների ընթացքում ընկալել է նաև միջազգային հանրությունը` մասնավորապես կարգավորման միջնորդները: Իսկ այդ դրդապատճառները հետևյալն են.

-նախ այդ տարածքների ձեռք բերումը չի եղել ինքնանպատակ և հայկական ուժերը երբևէ որևէ տարածքից չեն նահանջի առանց արցախահայության ինքնորոշման իրավունքի արդյունքների իրացման հստակ երաշխիքների և ԼՂՀ վերջնական կարգավիճակի ճանաչման,

-երկրորդ` ՄԱԿ Կանոնադրությունը նշում է, որ ՄԱԿ ԱԽ բանաձևերի իրականացումը պարտադիր է կազմակերպության անդամ բոլոր երկրների համար: Ղարաբաղի առնչությամբ ընդունված բանաձևերն ուղղված են Ստեփանակերտին (Հայաստանին բանաձևերը պարզապես կոչ են անում օգտագործել ազդեցությունը Ղարաբաղի հայերի նկատմամբ` նրանց առաջխաղացումը կանխելու համար) և քանի դեռ ԼՂՀ-ն ՄԱԿ անդամ չէ, միջազգային հանրությունը նրան պատասխանատվության ենթարկելու կամ պարտադրելու իրավական որևէ լծակ չունի:

Միաժամանակ բանաձևերի ընդունումից հետո ղարաբաղյան խնդրի էության վերաբերյալ միջազգային հանրության պատկերացումները զգալիորեն փոփոխվել են. եթե ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո` 1992-93թթ. ղարաբաղյան հարցն ընկալվում էր առավելագույնս որպես Ադրբեջանի ներքին խնդիր, որը կարող էր արագ հաղթահարվել այդ երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում, ապա հաջորդած 20 տարիների ընթացքում միջնորդների և միջազգային հանրության շրջանում ամրագրվել է ընկալումը, որ կոնֆլիկտի հիմքում արցախցիների` ինքնորոշման իրավունքի իրացումն է:

Այսպիսով, Ադրբեջանն իր` բավականին երերուն հիմքերի վրա կանգնած հռետորաբանությունը մշտապես ուղեկցում է ՀՀ և ԼՂՀ նկատմամբ սպառնալիքներով` վերջերս հանդգնելով նաև միջազգային հանրությանը դիմել հայկական պետությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոչով: Այս ամենը հուշում է մի միտք. գուցե ժամանա՞կն է լրջորեն զբաղվել ինքնորոշման ձգտող արցախցիների դեմ Ադրբեջանի կողմից 1990-ականների սկզբին նախաձեռնված և մինչև օրս շարունակվող ագրեսիայի միջազգային դատապարտման գործընթացով և փոխել ղարաբաղյան կարգավորման միջազգային ընկալումներն ու տրամաբանությունը: Միջազգային իրավունքը նախատեսում է փոխհատուցման մեխանիզմներ իրականացված ագրեսիայի դեմ, իսկ համաշխարհային պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ագրեսիվ պատերազմ սանձազերծող կողմը ագրեսիայի դիմաց փոխհատուցել է հենց տարածքներ զիջելով: Հաշվարկելով հայկական կողմերի համար արցախյան պատերազմի «գինը», որը մինչև օրս հայկական պետությունները շարունակում են վճարել շրջափակման ու սահմանին զոհերի արդյունքում, գուցե և վերանա ղարաբաղյան կարգավորման համատեքստում Ադրբեջանին որևէ տարածք զիջելու հարցը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: