ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը կխորացնի համագործակցությունը Եվրասիական բանկի հետ

Հայաստանը շահագրգռված է խորացնելու համագործակցությունը Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) հետ՝ քննարկելով երկրի համար առաջնահերթ և հեռանկարային ծրագրերի իրագործման գործում բանկի ներգրավվածության հնարավորությունները: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ԵԶԲ-ի վարչության նախագահ Դմիտրի Պանկինի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Վերջինիս փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները երկուստեք նշել են, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր հեռանկարներ և բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստան - ԵԶԲ գործակցությունը զարգացնելու համար:

Պանկինը գոհունակությամբ է խոսել Հայաստանի և ԵԶԲ-ի միջև ստորագրված «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (տրանշ 4) նախագծի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման վերաբերյալ, որի մասին համաձայնագիրը երեկ ստորագրվել է Հայաստանի կառավարությունում: Նա նշել է, որ բանկը հետաքրքրված է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, լեռնահանքային արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում Հայաստանում ծրագրերի իրագործմամբ և ուրախ է, որ այդ ոլորտները նաև Հայաստանի տնտեսության առաջնահերթությունների շարքում են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: