ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսմայիլովան խոսքի ազատության պարգևի է արժանացել

Ադրբեջանում ձերբակալված «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան արժանացել է միջազգային «PEN/Barbara Goldsmith»  գրելու ազատություն պարգևի, հայտնում է Artsakhpress.am-ը: Meydan TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝  PEN-ի ամերկյան կենտրոնը հայտնել է, որ պարգևն այս տարվա մայիսի 5-ին հանձնվելու է Նյու Յորքում` Ամերիկայի բնության պատմության թանգարանում: 

Իսմայիլովան Ադրբեջանում պետական մակարդակով կոռուպցիայի փաստեր բացահայտած լրագրող է: Ադրբեջանում նա ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին` նախկին գործընկերոջը ինքնասպանության հասցնելու մեղադրանքով:  Ընդ որում, վերջինս ապրիլի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությանը դիմել էր չեղյալ համարելու իր հայցը` նշելով, որ բողոքը կապված է եղել այն ժամանակ իր հոգեկան վիճակում առկա խնդիրների և ունեցած նյարդային ցնցման հետ, և այժմ ցանկանում է հաշտվել Իսմայիլովայի հետ: 

PEN-ը նամակ է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին, որում կոչ է արել պահանջել Բաքվում անցկացվելիք Եվրախաղերից առաջ  ազատ արձակել Իսմայիլովային: Նամակին միացել են նաև աշխարհահռչակ լրագրողներ Բոբ Կոստասը (NBC News), Ֆրանկ Դեֆորդը (Sports Illustrated), Սթիվ և Մարկ Ֆայնարու-Վադա զույգը (ESPN) և Դևիդ Ռեմնիկը (The New Yorker): 

PEN-ի գործադիր տնօրեն Սյուզան Նոսսելն այդ առնչությամբ հայտարարել է. «Խադիջա Իսմայիլովան վախ չունի: Նա բազմիցս Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործողությունները բացահայտող հետազոտություններ է կատարել: Նա նամակներ է ուղարկում նաև բանտից և հայտարարում, որ չի լռելու, քանի Ադրբեջանում չի հաստատվել խոսքի ազատությունը»: 

«PEN/Barbara Goldsmith գրելու ազատություն» պարգևն ամեն տարի տրվում է ձերբակալված և հետապնդվող անձանց: 1987 թվականից այս կողմ այդ պարգևին արժանացած 39 գրողներից և լրագրողներից 35-ն արդեն ազատ են արձակվել: 

Նշվում է, որ պարգևը Իսմայիլովայի անունից կստանա ադրբեջանցի վտարանդի լրագրող Էմին Միլլին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: