ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համաշխարհային շուկայում նավթի գներն անկախատեսելի են դարձել

Համաշխարհային շուկայում նավթի գները դառնում են անկանխատեսելի: Պատճառը ոչ միայն զուտ շուկայական հարաբերություններն են, այլ նաև ներկայիս աշխարհաքաղաքական իրադարձությունները:

 2014 թ. ամռանից սկսած բնական գազի և նավթի գները համաշխարհային շուկայում շարունակական անկում են գրանցում, դրանք կրճատվել են մոտ 60 տոկոսով: Սակայն վերջին շաբաթվա ընթացքում գները շատ անկայուն են դարձել, դրանք բարձրանում և իջնում են օրական կտրվածքով: Սկզբնական շրջանում նավթի գների նվազումը համաշխարհային շուկայի ներքին պայմանավորվածության արդյունք էր: Սաուդյան Արաբիան՝ որպես նավթային աշխարհում գին թելադրող, պահպանելով իր արտահանման ծավալները, իջեցնում էր գները, իսկ շուկայի անդամ մյուս երկրները հետևում էին նրա օրինակին: Նոր իրավիճկում այն երկրները, որտեղ նավթի արդյունահանման ինքնարժեքը շատ ցածր է, կարող էին դիմանալ մրցակցությանը, սակայն մյուս երկների համար, օրինակ՝ ՌԴ-ի դժվար էր մրցակցել շուկայում նման ցածր գների պայմաններում:

 Նախորդ հինգշաբթի գրանցվել է նավթի գների աճ, որը եղել է 2015թ.-ի ամենաբարձր արժեքը՝ տատանվելով 63-64 դոլարի սահմաներում մեկ բարելի դիմաց, ինչը սակայն մոտ 50 ցենտով նվազել է հենց հաջորդ օրը:

 Վերջին շրջանում վառելիքի գնի աճը պայմանավորված է Եմենում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններով: Անցյալ շաբաթ Ալ Քաիդայի զինյալների մի խումբ իր հսկողության տակ էր վերցրել Յեմենի նավթարադյունաբերական շրջաններից մեկը, որը տարածաշրջանի ամենախոշոր հանքահորերից մեկն է: Այս շրջանի նավթի արտահանումը կազմում է 120 հազարից մինչև 140 հազար բարել օրական: Փորձագետների կարծիքով նախորդ հինգշաբթի նավթի գնի աճը մեծապես կախված է եղել ահաբեկչական գործողության ռիսկերի հետ, իսկ ուրբաթ գնի անմիջական նվազումը պայմանավորված է եղել OPEC-ի արած հայտարարությամբ, որի համաձայն վերջինս անցյալ ամիս արդյունահանման ծավալներն ավելացրել է օրական 810 հազար բարելով՝ չնայած վառելիքի ցածր գնին: 

Մինչև այդ OPEC-ը կոչ էր անում շուկայի մյուս գործընկերներին նավթի գնի կարգավորման պատասխանատվությունը կիսել իր հետ: Նա առաջարկում էր կրճատել արտադրության ծավալները, քանի որ շուկայում առկա է մեծ քանակությամբ ավելցուկ: Ավելցուկը ձևավորվեց հիմնականում այն բանից հետո, երբ նավթի խոշոր սպառող Չինաստանի պահեստները լիովին լցվեցին նավթի պաշարներով և վերջինս կրճատեց իր ներկրման ծավալները: Նավթի գնի նոր անկման առիթ դարձավ նաև ապրիլի 21-ին արաբական կոալիցիայի հրամանատարության ներկայացուցիչներից մեկի հայտարարությունն այն մասին, որ ռազմական գործողությունները Եմենում ավարտվել են: 

Ներկայիս վիճակում առաջացել է գների կարգավորման և նոր գին սահմանելու անհրաժեշտություն, քանի որ առաջարկը գերազանցում է պահանջարկին: Մյուս կողմից եմենյան ճգնաժամում ցանկացած փոփոխություն անկասկած իր ազդեցությունը կունենա նաև նավթի գների վրա: Կախված Եմենի հարցով Սուդյան Արաբիայի դիրքորոշումից՝ գները կարող են նվազել կամ աճել: Բացի այդ, քանի դեռ գոյություն ունի առաջարկի ավելցուկ, գների նվազման միտումները կպահպանվեն: Սակայն չենք կարող բացառել, որ ներքին համաձայնությամբ փորձ կարվի դրանք արհեստականորեն բարձրացնել: Մյուս կողմից չպետք է մոռանալ այս շուկայում ոչ պակաս դեր ունեցող Իրանին, որն իր դեմ կիրառվող պատժամիջոցներից ազատվելու դեպքում (նախատեսվում է հունիսից հետո)  ստիճանաբար կվերադառնա նավթի շուկա: Բնականաբար, Իրանի հնարավոր մուտքը նույնպես կդառնա նավթի գների նոր անկման պատճառ, քանի որ առաջարկի և պահանջարկի տարբերությունն ավելի կմեծանա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: