Ժամանակակից Թուրքիան պատասխանատու է ոչ միայն Ցեղասպանության, այլև դրա հետևանքները չվերացնելու համար

Ապրիլի 24-ին ողջ աշխարհում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունների շարքում նախանշված է ևս մեկը, որն օրեր առաջ գրավեց միջազգային մամուլի ուշադրությունը. խոսքը Պոլսո Հայոց պատրիարքարանի Սուրբ Աստվածածնի եկեղեցում նախատեսված պատարագի մասին է, որի մասին Դավութօղլուի հայտարարությունը միջազգային շատ լրատվամիջոցների թույլ տվեց խոսել սեփական անցյալի հետ առերեսվելու գործընթացում Թուրքիայի արձանագրած առաջընթացի մասին:
Սակայն եթե նույնիսկ հաշվի չառնենք այն հանգամանքը, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն արարողության ժամանակ չի կիրառելու «ցեղասպանություն» բառը, ավելին` շեշտը դնելու է թուրքական պետական թեզերից բխող «ընդհանուր ցավի» տեսության վրա, միևնույն է Դավութօղլուի հետագա հայտարարություններն ակնհայտ են դարձնում, որ ոչ մի իրական առաջընթացի մասին խոսք լինել չի կարող:
Առաջին աշխարհամարտի տարիներին տառապանքներ կրած քրիստոնյաների` հայերի սերունդներին ցավակցություն հայտնելուց երկու օր անց Դավութօղլուն հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ, որտեղ հայկական սփյուռքին մեղադրել է «Թուրքիայից վրեժ լուծելու» ձգտման մեջ: Այս կոնտեքստում արված Թուրքիայի վարչապետի հայտարարությունները բացի հայկական պահանջատիրությունն ազգայնականության երանգներով ներկայացնելու ձգտումից ևս մեկ նպատակ են հետապնդում` պառակտել հայությանը, սեպ խրել Հայաստանի ու Սփյուռքի միջև: Haberler-ին տված հարցազրույցում վերջինս փորձում է Ցեղասպանության ճանաչման պահանջը վերագրել միայն Սփյուռքին` միաժամանակ հիշեցնելով, որ այդ հարցում համառությունը վնասում է Հայաստանին:
Այս ամենն ակնհայտ է դարձնում, որ հայկական հարցում Թուրքիայի դիրքորոշման մեջ որևէ առաջընթացի մասին խոսելը պարզապես միամտություն է: Պաշտոնական Անկարայի կողմից որդեգրված քարոզչական բոլոր հնարքները` լինի դա «ընդհանուր ցավի» տեսությունը, հայկական պահանջատիրությունը և սեփական իրավունքների վերականգնման հարցում հետևողականությունը սոսկ վրեժխնդրության հանգեցնելու ձգտումը, պնդումները, թե ժամանակակից Թուրքիան որևէ առնչություն չունի Օսմանյան կայսրությունում կատարվածի հետ, պատասխանատվությունից խուսափելու միակ նպատակն են հետապնդում: Մինչդեռ ակնհայտ է, որ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ` Թուրքիան ոչ միայն պատասխանատվություն է կրում մեկ դար առաջ իրագործված ոճրի, այլև դրա հետևանքները չվերացնելու արդյունքում հայության, Հայաստանի համար առաջացող բարոյական, նյութական վնասների համար:
այլ նյութեր այս թեմայով
- Իսպանիայի Կաստեյոն քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը Կաստեյոնը Վալենսիայի մարզի շրջկենտրոն է, որը նշանակում է, որ տվյալ մարզի երեք շրջկենտրոնները՝ Վալենսիան, Ալիկանտեն...
- Թուրքիայում կստեղծվի Հայոց ցեղասպանության հերքմամբ զբաղվող հատուկ կառույց Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ նման գաղափար ծագել էր դեռ 3 ամիս առաջ, երբ ԱՄՆ-ի կոնգրեսի օրակարգ էր բերվել Հայոց...
- Նիկոլ Փաշինյանը կոչ է արել միանալ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիային Ժամը 21.00-ին անջատում ենք մեր տների լույսերը՝ և մեր բջջային հեռախոսների միացված լապտերները ուղղում դեպի Ծիծեռնակաբերդ:
- Փակ են լինելու Ծիծեռնակաբերդ տանող բոլոր ճանապարհները․ ոստիկանության հայտարարությունը Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝...
- Սիրիայի խորհրդարանը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել է, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը,...
-
19:21
Ֆրանկ Փալոնը խոսել է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով
-
18:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար
-
17:00
Օլիվիե Դասոն Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր. նախագահ Սարգսյանը ցավակցել է Օլիվիե Դասոյի ընտանիքին
-
16:32
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:17
Պատվաստումների ձախողումը ԵՄ-ին սպառնում է 100 միլիարդ եվրոյի վնաս
-
14:38
Մարտի 8-ին Amazon-ում կթողարկվի Հայոց ցեղասպանության մասին պատմող «1915-ի կանայք» կինոնկարը
-
14:01
Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը. Արման Թաթոյան
-
13:29
Արցախը շարունակելու է ջանքերը անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ․ Արայիկ Հարությունյան
-
13:23
Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ
-
12:47
Մեր պատմության ընթացքը ցույց է տվել, թե ինչքա՛ ն ուժեղ է հայ կինը՝ մեր վերածննդի խորհրդանիշը. Արմեն Սարգսյան
-
11:17
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 175016-ի
-
10:41
Մառախուղի և անբավարար տեսանելիության պատճառով Արցախի հարավային թևում որոնողական աշխատանքները չեղարկվել են․ Արցախի ԱԻՊԾ
-
10:09
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
10:02
Սիրելի մայրեր և քույրեր, Մեր մաղթանքն է, որպեսզի դուք հույսի ու մխիթարության մեջ դիմավորեք մեծարանքի այս տոնը. Գարեգին Բ
-
09:35
Արցախի ՊԲ-ի 124 սպաների հայտարարությունը՝ ի աջակցություն Օնիկ Գասպարյանի (Aravot.am)
-
09:04
Տավուշի սահմանային հատվածում կուտակումներ կամ տագնապ չկա. ՊՆ հերքումը
-
21:28
Թշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան, չտվեցինք․ Արցախի նախագահը խոստովանեց
-
18:25
Ադրբեջանցիները Սյունիք-Ճակատեն հատվածում նկարահանումը կատարել են համաձայնեցված երթևեկության ընթացքում. ՀՀ ԱԱԾ
-
16:17
Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը (տեսանյութ)
-
15:41
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
20:10
Հակաթուրքական «Ֆիլիայի ֆորում». Ի՞նչ է այն և ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց այդ համաժողովին
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
11:47
Էրբիլում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օծման արարողությունը
-
10:23
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին
-
11:49
Վրաստան. ներքաղաքական ցնցումներն ու դրանց պատճառները
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 5 կմ/ժ