ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային հանրության արձագանքը Հյուսիսային Կիպրոսի ընտրություններին

Միջազգային հանրությունը, և հատկապես, Կիպրոսի Հանրապետությունը, այսինքն՝ կղզու հունական հատվածը, բավական ջերմ են արտահայտվել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նոր նախագահի ընտրություննների և դրանց արդյունքների վերաբերյալ:

«Ակընջիի ընտրությամբ պատմության մի նոր էջ շրջվեց» - այպես է իր հոդվածը վերնագրել կիպրական ամենահայտնի ամսագրերից մեկը: Մեկ ուրիշ ամսագիր էլ նախագահի  այս փոփոխությունը որակել է որպես «հույսերով լինի երկրորդ գարուն»:  

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հյուսիսային Կիպրոսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որտեղ 60.5 ձայների մեծամասնությամբ հաղթել է Նիկոսիայի թուրքական հատվածի նախկին քաղաքապետ Մուստաֆա Ակընջին: 

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Կիպրոսի հարցով հատուկ խորհրդատու Էսպեն Բարթ Էիդն ի սրտե շնորհավորել է Ակընջիին թե՛ իր, թե՛ ամբողջ կառույցի անունից՝ հայտնելով, որ մայիսի 4-8-ը կվերադառնա Կիպրոս, որպեսզի շարունակեն բանակցությունները կղզու վերամիավորման շուրջ, որոնք, իր կարծիքով, շատ ավելի արդյունավետ կանցնեն և հաջող ընթացք կունենան՝ հաշվի առնելով նորընտիր նախագահի տրամադրվածությունը:

ԱՄՆ-ն, իր հերթին, Կիպրոսում գտնվող իր դեսպանության միջոցով, շնորհավորել է Մուսթաֆա Ակընջուն, հայտնելով, որ անհամբեր սպասում է նրա հետ համագործակցությանը, և որ 2015 թիվը կարող է կիպրոսյան խնդրի կարգավորման հարցում բավական նշանակալից տարի լինել:

Եվրոպական Հանձնաժողովը ևս իր ողջույնի խոսքն է հղել Հյուսիսային Կիպրոսի նոր նախագահին՝ հայտարարելով, որ հույս ունի տեսնել կղզու երկու համայնքների խաղաղ համակեցությունը և դեռևս փակուղում գտնվող հարցի շուտափույթ կարգավորումը:

Թվում է, թե միակ կողմը, որ այդքան էլ գոհ չէ կամ հիասթափված է նախագահական ընտրություններից, Թուրքիան է, որի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հասցրել է հեռակա բանավեճ ունենալ իր նորընտիր գործընկեր Մուսթաֆա Ակընջու հետ Անկարայի և չճանաչված հանրապետության հարաբերությունների վերաբերյալ: Մանրամասն կարդացեք այստեղ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: