ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի նախագահը բանավիճել է Հյուսիսային Կիպրոսի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռակա բանավեճի է բռնվել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նորընտիր ղեկավար Մուստաֆա Ակընջիի հետ Անկարայի և չճանաչված հանրապետության հարաբերությունների վերաբերյալ:

Ավելի վաղ Ակընջին հայտարարել էր, որ ցանկանում է համախմբել երկրները և փոխել Թուրքիայի ու Հյուսիսային Կիպրոսի միջև հարաբերությունները, որպեսզի դրանք իրավահավասար դառնան, այլ ոչ թե ավագ և կրտսեր եղբայրների պես լինեն:

«Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի համար շատ մեծ գին է վճարել, մեր զինվորները դրա համար իրենց կյանքն են տվել: Եվ մենք շարունակում ենք վճարել՝ ամեն տարի Հյուսիսային Կիպրոսին գրեթե 1 միլիարդ դոլար վճարելով: Ո՞վ է միջազգային մակարդակով պայքարել դրա համար: Կարո՞ղ է Ակընջին միայնակ է հաղթել ճակատամարտը: Թուրքիան Հյուսիսային Կիպրոսն այնպես է սիրում, ինչպես մայրն իր երեխային»,- ասել է Էրդողանն Անկարայում Քուվեյթ կատարվելիք թռիչքից առաջ,  հայտնում է РИА НОВОСТИН-ն:

Կիպրոսյան հարցի կարգավորման բանակցությունները դադարեցվել են 2014թ. հոկտեմբերին այն բանից հետո, երբ Թուրքիան ածխաջրածնային հանքավայրերի սեյսմիկ հետախուզում է սկսել բացառապես Կիպրոսի տնտեսական գոտում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: