ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ԵՊՀ: Նախագահը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵՊՀ-ի կողմից հիմնված Երախտիքի ծառուղու բացման արարողությանը: Ծառուղու աջ և ձախ կողմերում տեղադրվել են Հայոց ցեղասպանության ողբերգական տարիներին և հետագայում հայապահպան, հայանպաստ գործունեություն ծավալած եվրոպացի և ամերիկացի մտավորականներից, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներից 12-ի՝ Յոհաննես Լեփսիուսի, Կարեն Յեպպեի, Ֆրիտյոֆ Նանսենի, Հենրի Մորգենթաուի, Ֆրանց Վերֆելի, Ջեյմս Բրայսի, Արմին Վեգների, Անատոլ Ֆրանսի, Յակոբ Քյունցլերի, Ռաֆայել Լեմկինի, Պիեռ Քիյարի և Ալմա Յոհանսոնի կիսանդրիները: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը: 

Շրջայցից հետո ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 2015 թվականի անդրանիկ նիստին: Օրակարգը, ի թիվս այլ հարցերի, ներառել է խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունների վերաբերյալ հարցերը: Խորհրդի անդամների կողմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Որոշվել է ԵՊՀ ռեկտորի բաց մրցութային ընտրությունը անցկացնել 2015թ. հունիսի 19-ին:


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 3,09 կմ/ժ
16 C°
 
28°  16° 
29.09.2023
26°  15° 
30.09.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: