Վրաստան. քաղաքական ճգնաժա՞մ, թե՞ խաղարկվող սցենար

Վրաստանում օրերս տեղի են ունենում բավական հետաքրքիր գործընթացներ: Մեկ շաբաթվա ընթացքում իրենց հրաժարականներն են ներկայացրել երեք նախարարներ՝ ապրիլի 20-ին տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Շավլիաշվիլին, ապրիլի 28-ին՝ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարար Էլգուջա Խոկրիաշվիլին և ապրիլի 29-ին՝ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևան Կիպիանին, այնուհետև հրաժարական է ներկայացրել ողջ կառավարությունը:
Հրաժարականների այս շարքը, բնականաբար, առաջացնում է մի շարք հարցեր՝ դրանց պատճառների և ժամանակի հետ կապված:
Նախևառաջ օբյեկտիվության համար նախարարների հրաժարականները ցանկալի է դիտարկել որպես մեկ ամբողջական շղթայի մասեր: Ինչ վերաբերում է հնարավոր պատճառներին, ապա տվյալ գործընթացը միայն մեկ գործոնով բացատրելը, թերևս, կլինի ոչ կոռեկտ: Տվյալ պարագայում մենք գործ ունենք մի քանի գործոնների համախմբի հետ, որոնք այս կամ այն չափով դարձել են տվյալ գործընթացի պատճառ: Դրանց շարքում առաջին հերթին պետք է նշել վերջին շրջանում առաջ եկած Վրաստանի տնտեսական խնդիրները և դրանց հետ կապված` կառավարության նկատմամբ դժգոհության աճը:
Վերջին սոցիոլոգիական հարցումները ևս փաստում են, որ «Վրացական երազանքը», չնայած շարունակում է վայելել վրացական հասարակության մեծ մասի աջակցությունը, այնուամենայնիվ որոշակիորեն զիջել է իր դիրքերը։ Մինչդեռ ընդդիմադիր ուժերը, կառավարության անհաջողություններին զուգահեռ, զգալիորեն ամրապնդել են սեփական դիրքերը:
Հաշվի առնելով այս ամենը` իշխող կուսակցությունը պետք է ձեռնարկեր փոփոխություններ (կամ դրանց իմիտացիա) սեփական շարքերում, ինչն ուղղված կլիներ ժողովրդի վստահության վերականգնմանը, առավել ևս՝ հաշվի առնելով, որ որոշ նախարարների աշխատանքի հետ կապված դժգոհություններ էին հնչում անգամ խորհրդարանում: Սեփական դեմքը պահելու խնդիրն առավել հիմնավոր է դառնում, եթե տվյալ գործընթացը դիտարկենք 2016թ-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների համատեքստում:
Ինչպես «Վրացական երազանք» կոալիցիայի մեջ մտնող տարբեր ուժերի, այնպես էլ հենց «Վրացական երազանք» կուսակցության տարբեր ներկայացուցիչներ բազմիցս հայտարարել են, որ կոալիցիան իր խնդիրը (իշխանափոխություն) կատարել է, և նոր խորհրդարանական ընտրություններում շատ կուսացություններ հանդես կգան առանձին կամ նոր դաշինքներով: Այս ամենը հստակ գիտակցելով` «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարության կողմից բնականաբար պետք է ձեռնարկվեին սեփական դիրքերի ամրապնդմանն ու համախոհների շարքերը համալրելուն ուղղված քայլեր: Դրա մասին են վկայում նաև մամուլում հայտնված այն լուրերը, թե նախարարների հրաժարականների հարցը որոշվել է օրեր առաջ կայացած «Վրացական երազանքի» քաղխորհրդի նիստում:
Չպետք է բացառել նաև, որ կառավարությունում տեղի ունեցող փոփոխությունները մասամբ կարող են պայմանավորված լինել ներկլանային մրցակցությամբ: Այս առումով վերջին շրջանում սկսել են շրջանառվել նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կողմից ներկայիս վարչապետի թիմակիցներին «սեփական մարդկանցով» փոխարինելու մասին վարկածները: Հաշվի առնելով Իվանիշվիլիի ազդեցությունը և նրա կողմից իշխանության հասնելու համար ներդրված ռեսուրսները` տվյալ մոտեցումը ևս ունի իրատեսական հիմքեր:
Բացի հրաժարականների տարբեր դրդապատճառներից, առավել հետաքրքրական է մեկ այլ հանգամանք. Վրաստանի սահմանադրության համաձայն` կառավարության կազմի 1/3-ի փոփոխման դեպքում վարչապետը և կառավարության կազմը նորից պետք է ստանան խորհրդարանի վստահության քվեն: Լևան Կիպիանին իր հրաժարականից հետո դարձավ պաշտոնից հրաժարված թվով 7-րդ նախարարը (Վրաստանի կառավարությունը կազմված է 20 անդամից), ինչից հետո, վրացական օրենսդրության համաձայն, ավտոմատ կերպով հրաժարական է տվել ողջ կառավարությունը, իսկ կառավարության բոլոր անդամներն արդեն հանդիսանում են ժամանակավոր պաշտոնակատարներ:
Ըստ Վրաստանի սահմանադրության` խորհրդարանական մեծամասնությունը պետք է որոշի վարչապետին, որին 7-օրյա ժամկետում պաշտոնապես պետք է ներկայացնի նախագահը: Այնուհետև վարչապետը 7-օրյա ժամկետում պետք է որոշի կառավարության կազմը և ներկայացնի խորհրդարանին: Խորհրդարանն, իր հերթին, երկու շաբաթվա ընթացքում պետք է որոշում կայացնի կառավարությանը վստահություն հայտնելու հարցի շուրջ:
Ստեղծված իրավիճակը, բնականաբար, պարունակում է թեև փոքր, սակայն հնարավոր որոշ ռիսկեր` պայմանավորված քաղաքական մշակույթի առանձնահատկություններով, իշխող մեծամասնության կոալիցիոն բնույթով և մի շարք այլ գործոններով: Չնայած այս ամենին, ամենայն հավանականությամբ, «Վրացական երազանքի» ղեկավարության կողմից ամեն ինչ նախօրոք հաշվարկվել է, իսկ հնարավոր ցնցումների կամ անցանկալի զարգացումների հավանականությունը նվազեցվել:
Կարող ենք ենթադրել, որ վարչապետ Ղարիբաշվիլին մի քանի օրից կներկայանա վերահաստատված նոր կառավարությամբ, եթե իհարկե «Վրացական երազանքի» ղեկավարության կողմից չկա նախատեսված այլ սցենարային զարգացում: Նման եզրակացության համար հիմք է ծառայում նաև վարչապետ Ղարիբաշվիլիի հայտարարությունն առ այն, որ նոր կառավարության կազմում կլինի միայն 2 նախարարի փոփոխություն (հրաժարական տված վերջին 2 նախարարների փոխարեն), ինչպես նաև կոչն` ուղղված խորհրդարանին և նախագահին` հնարավորինս շուտ ավարտին հասցնել սահմանադրությամբ նախատեսվող գործընթացները:
Այսպիսով, Վրաստանը հայտնվել է քաղաքական կայունության տեսանկյունից որոշակի ռիսկային իրավիճակում, որն իշխող կուսակցությունը պետք է հնարավորինս ծառայեցնի սեփական շահերին` պահելով վերահսկողության տակ, հակառակ դեպքում` այն կարող է դառնալ լուրջ քաղաքական ճգնաժամի պատճառ:
-
12:20
Հայաստանում 2 միլիոն 193 հազար 307 քաղաքացի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
-
12:01
Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանել Թայվանը. Բայդեն
-
11:52
Գերագույն Ռադան արգելել է դեղերի ներմուծումը Ռուսաստանից և Բելառուսից. ԶԼՄ
-
11:31
Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պայմաններում անհնար է պաշտպանել Արցախի բնակիչների իրավունքները. Արցախի ՄԻՊ
-
11:31
Արցախի ԱԺ նախագահը Երևանում է
-
11:26
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը
-
11:23
Ազովի ծովի կարգավիճակն այլևս փոխված է. Ղրիմի կառավարության փոխվարչապետ
-
11:20
Սաուդյան Արաբիան հույս ունի ՕՊԵԿ+ -ի հետ համաձայնագիր մշակել՝ ներառելով Ռուսաստանը
-
11:10
ԵՄ-ին անհրաժեշտ է եվրոպական բանակ՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար. Բորել
-
11:01
Արցախցիներն իրենց ապագան տեսնում են Արցախում. Ժողովրդագրությանը նվիրված համաժողով Ստեփանակերտում
-
10:44
ՆԱՏՕ-ի ընդլայնումը նախադրյալներ է ստեղծում աշխարհում լարվածության աճի համար. Ստանիսլավ Զաս
-
10:31
Շրջանառության մեջ է դրվել «Դավիթ Բեկ» հուշադրամը
-
10:20
Թրամփը 110 000 դոլար տուգանք է վճարել դատաքննությանը չարձագանքելու համար
-
10:16
Արցախում անհետացած քաղաքացին հայտնաբերվեց
-
10:11
ԵՄ-ն անկեղծացել է. Բրյուսելյան հանդիպման արդյունքներն ու ԵՄ հայտարարությունը
-
10:06
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ապագա հայկականը» Արցախյան ֆորումի փակման արարողությանը
-
09:57
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ. Մեդինսկի
-
09:23
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
-
09:22
Բելգիան 21-օրյա կարանտին է մտցնում կապիկի ջրծաղիկով հիվանդների համար. ԶԼՄ
-
09:07
«Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 21%
Քամի՝ 8,23 կմ/ժ