ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրագոտու տնտեսության ակտիվացումը հարվածում է ԱՄՆ տնտեսությանը

Համաշխարհային տնտեսության մեջ 2014թ. լի էր մի շարք իրադարձություններով: Տնտեսական որոշ կտրուկ փոփոխությունների հետևանքներ շոշափելի են նաև այսօր: 2015թ.-ի առաջին եռամսյակի վիճակագրական տվյալները արտացոլում են Արևմուտքի տնտեսական բնութագիրը, հաջողություններն ու անկումները:

Խոսքը գնում է Եվրոպական միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունների մասին: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարած Միացյալ Նահանգներն այս տարվա առաջին եռամսյակին գրանցել է շատ ցածր տնտեսական աճի տեմպ՝ ընդամենը 0.2 տոկոսի չափով, որն, ըստ կանխատեսումների, պետք է հասներ 1 տոկոսի: Այսպիսի ցածր ցուցանիշը ձևավորվել է մի շարք գործոնների ազդեցությամբ: Առաջնահերթ բացասական գործոնը  եղանակային վատ պայմաններն են եղել՝ խիստ ձմեռը, ապա ամերիկյան դոլարի արժևորումը և նավթի գնի կտրուկ անկումը:

Ցուրտ ձմռան հետևանքով մի շարք նավահանգիստներ դադարեցրել են իրենց գործունեությունը, ինչն առիթ է դարձել արտահանման և ներմուծման նվազման: Մյուս կողմից վատ եղանակի հետևանքով կրճատվել է սպառումը, քանի որ մարդիկ գերադասել են մնալ տանը և քիչ առևտուր անել: Դոլարի արժևորումը թերևս ամենամեծ բացասական ազդեցությունն է ունեցել հատկապես արտահանման վրա՝ այն կրճատելով 7.2 տոկոսով առաջին երեք ամսվա կտրվածքով: Սրան հակառակ ներմուծումն ավելցել է 1.8 տոկոսով: Քանի որ ներմուծած ապրանքներն ավելի էժան են, քան տեղական արտադրանքը, ապա սպառումը հիմնականում կատարվում է ի հաշիվ ներմուծված ապրանքների, ինչն էլ համախառն ներքին արդյունքի կրճատման պատճառ է հանդիսանում: Միաժամանակ էժան ներմուծման հաշվին գները ցածր են մնում շուկայում:

Ինչ վերաբերում է համաշխարհային շուկայում նավթի գների 50 տոկոսով անկմանը վեիջին մեկ տարվա ընթացքում, ապա սա նույնպես իր բացասական հետևանքն է ունեցել ԱՄՆ տնտեսության վրա, քանի որ այս ոլորտում խիստ կրճատվել են ներդրումները:

Ընդհանուր առմամբ կարելի է եզրակացնել, որ արտահանման կրճատումը, ներդրումների և սպառման նվազումը բերել են տնտեսության ակտիվության նվազման և աճի տեմպերի աննկարագրելի թուլացման: Այս ամենից պարզ է դառնում նախագահ Բարաք Օբամայի վարած տնտեսական քաղաքականությունը՝ ուղղված առևտրատնտեսական հարաբերությունները օվկիանոսներից այս ու այն կողմ ընդլայնելուն: Խոսքը վերաբերում է Տրանսատլանտիկ առևտրային համագործակցությանը (TTIP) Եվրոպայի հետ և Տրանսխաղաղօվկիանոսյան առևտրային համագործակցությանը (TPP) Ճապոնիայի և խաղաղօվկիանոսյան 10 այլ երկրների միջև: Այս երկու գծով առևտրային հարաբերությունների զարգացումն ԱՄՆ  նախագահի օրակարգում առաջնահերթ խնդիր են: Այս ոլորտում համագործակցող կողմերի հետ լիարժեք համաձայնության գալու հարցը հիմնարար նշանակություն ունի հատկապես ԱՄՆ-ի տնտեսության համար:

Մյուս կողմից պետք է հասկանալ տնտեսական այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել տարվա սկզբին Եվրոպայում, որպեսզի ամբողջկան դառնա արևմտյան տնտեսության պատկերը և քաղաքականությունը: Պետք է նշել, որ Եվրոպայի հիմնական խնդիրը եղել է գների անկումը, ինչը կրկին արդյունաբերության տեմպերի թուլացման և ներմուծման ծավալների ավելացման հետևանք է: Եվրոպական Կենտրոնական Բանկի հիմնական նպատակը գների կարգավորումն է և գնաճի խթանումը` այն հասցնելով մինչև 2 տոկոսի: Այս պատճառով ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին օգտագործեց ընդլայնող դրամավարկային քաղաքականություն՝ եվրագոտու տարածքում նորմալ գնաճ ապահովելու համար: Այս տարվա մարտի 1-ից մեկնարկված պետական պարտատոմսերի հետ գնման ծրագիրն իր հաջողության ծիլերն է սկսել արձակել: Ըստ ծրագրի՝ ԵԿԲ մինչև 2016 թվականի վերջ պետք է անդամ երկրներից գնի 1.1 միլիարդ եվրոյի պետական պարտատոմսեր՝ օգնելով ամեն երկրի տնտեսությանն ապահովել կանխիկ գումարի հոսունությունը երկրի տարածքում, որը պետք է խթանի արդյունաբերության զարգացմանը, արդյունքում նաև գների բարձրացմանը: Վիճակագրական վերջին տվյալները վկայում են, որ եվրագոտու տարածքում առաջին անգամ գների աճ է նկատվում վերջին 8 ամեինսերի ընթացքում, այսինքն` եվրագոտում դեֆլյացիայի վտանգ այլևս չկա: Գների ինդեքսի բարձրացումն ուղղակիորեն հուշում է, որ արդյունաբերության ոլորտում դրական տեղաշարժեր են եղել՝ արտադրանքի ծավալենրի ընդլայման և աշխատատեղերի ավելացման գծով: Պարտատոմսերի հետ գնամ նախագծի մեկնարկից անցել է ընդամենը երկու ամիս և դրական արդյունքը տեսանելի է եվրագոտու տնտեսության վրա: Նշանակում է, որ այն կարելի է համարել հաջողված: Պետք է նշել, որ Դրագիի այս ծրագիրի հետևանքով է, որ դոլարը արժևորվում էր անցյալ երկու ամսիների ընթացքում, ինչն էլ իր բացասկան հետևանքը ունեցավ ԱՄՆ տնտեսության վրա, ինչպես նշված է վերևում:

Այսպիսով, ամփոփելով Արևմուտքի տնտեսության վերջին ցուցանիշները, պետք է ասել, որ Եվրոպան գտնվում է իր առաջատար տեղում: Այն իր տնտեսութունը հունվարից մարտ ամիսների ընթացքում ընդլայնել է 0.4 տոկոսով, այնինչ Միացյալ Նահանգները նույն ժամանակահատվածում միայն 0.2 տոկոսով: Այս հաշվարկում ներառված չէ Մեծ Բրիտանիան. վերջինս իր տնտեսությունը ընդլայնել է 0.3 տոկոսով, ինչը թեպետ ավելին է, քան ԱՄՆ-ի պարագայում, սակայն Եվրագոտու աճի տեմպերից պակաս է:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: