ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կերակրել մոլորակը, էներգիան կյանքի համար․ Միլան Էքսպո-2015

Միլանում մեկնարկել  է «Էքսպո-2015» համաշխարհային ցուցահանդեսը, որն ընթանում է «Կերակրել մոլորակը, էներգիան կյանքի համար» կարգախոսով։ Ցուցահանդեսի ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացված է լինելու սննդամթերքների, ազգային սովորույթների վրա սնվելու մշակույթի ազդեցության, գյուղատնտեսության զարգացման և էկոլոգիայի վրա։ Ցուցահանդեսին մասնակցում են մոտ 150 երկիր, 10 միջազգային կազմակերպություն և 30 կորպորացիաներ։ Ցուցահանդեսին մասնակցում է նաև Նեպալը, որի տաղավարը երկրում երկրաշարժի հետևանքների վերացման համար միջոցների հավաքման կենտրոնի է վերածվել։

Ինչպես նշել է միլանյան Էքսպոյի հանձնակատար Ջուզեպպե Սալան, սա աշխարհում սննդի թեմայով երբևէ կազմակերպված ամենամեծ միջոցառումն է։ Նախատեսվում է, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 20 միլիոն այցելու: Իտալիան հույս ունի այս ցուցահանդեսի միջոցով, որը գործելու է մինչև հոկտեմբերի սկիզբը, օտարերկրյա ներդրումներ ներգարվել երկրի տնտեսության մեջ։

Նշենք, որ Էքսպոյի մասնակիցների տաղավարներում ներկայացված են  ոչ միայն տվյալ երկրների սննդային ավանդույթները, այլ նաև նոր տեխնոլոգիաները, որոնք կոչված են ապահովելու «էներգիա կյանքի համար»։

Հայաստանը «Միլան Էքսպո-2015» -ին չի մասնակցում։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 81%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    9 C°
     
    20°   
    18.05.2024
    21°  10° 
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: