ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպայի համար առաջին տնտեսությունը կրճատում է հարկերը

Գերմանիայի կառավարությունը, կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, պլանավորում է 2016թ.-ի ընթացքում երկրի ներսում 1.5 միլիարդ եվրոյի չափով կրճատել հարկերը: Այս ծրագիրը մեծ զարմանք է պատճառել քաղաքացիներին, քանի որ վերջիններս լավ ծանոթ են իրենց երկրի հարկաբյուջետային խիստ քաղաքականությանը: Այս ծրագրի արդյունքում համախառն ներքին արդյունքը կբարձրանա ընդամենը 0.05 տոկոսով, ինչը, սակայն, շատ քիչ ազդեցություն կունենա բնակչության խնայողությունների և ծախսերի վրա: Այդ պատճառով տնտեսական մի շարք քննադատների կարծիքով՝ ի դեմս Արժույթի միջազգային հիմնադրամի, Բեռլինը պետք է էլ ավելի լուրջ քայլեր ձեռնարկի ՀՆԱ աճի տեմպերն արագացնելու համար:

Պետք է նշել, որ, ըստ անցյալ տարվա բյուջետային հաշվարկների, Եվրոպայի առաջատար տնտեսությունը դրական արդյունքներ է գրանցել: Հասկանալի է, որ երկիրը կարող է իրեն թույլ տալ հարկերի կրճատման քաղաքականություն վարել, որի արդյունքը սակայն տեսանելի կլինի միայն հաջորդ տարվա ցուցանիշներից: Գերմանիան տնտեսական դրական արդյունքներ է գրանցում, մինչդեռ ԵՄ անդամ մի շարք երկրներ տառապում են լճացումից, գործազրկության բարձր մակարդակից և պետական բյուջեի ճեղքվածքից:

Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարությունն իր կանխատեսումները 2015թ ՀՆԱ համար բարձրացրել է մինչև 1.8 տոկոսի, որը հունվարի հաշվարկներով կանխատեսվում էր 1.5 տոկոս: Աճի տեմպերին խթանում է հիմնականում սպառման ծավալների մեծացումը, գործազուրկության մակարդակի իջեցումը և աշխատավարձերի բարձրացումը: Մասնավոր հատվածի ներկայացուցիչները տնտեսական աճ են կանխատեսում անգամ մինչև 2 տոկոսի չափով:

Գերմանիայի տնտեսական հաջողությունները միայն իր տարածքով չեն սահմանափակվում, քանի որ երկրի տնտեսական աճը բերում է նաև ամբողջ Եվրոպական Միության ՀՆԱ աճի, որն այս տարվա համար կանխատեսվում է մինչև 1.5 տոկոս:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: