ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արդյո՞ք Եվրոպային անհրաժեշտ է հարավային գազատար

Եվրոպան կարիք ունի գազի մատակարարման այլընտրանքային ուղիների: Այս մասին կրկին բարձրաձայնել են Սերբիայի պաշտոնատար անձինք, հաղորդում է sputniknews-ը:

Սերբիայի Արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Եվրոպան բացի հյուսիսային գազատար խողովակից պետք է քայլեր ձեռնարկի նաև հարավային գազատար ունենալու համար: Նախարարը նկատի է ունեցել  գազատարը, որը պետք է անցնի Թուրքիայի տարածքով:

Նախարարը նշել է նաև, որ իրենք կոչ են անում Բրյուսելին էլ ավելի ուշադրություն դարձնել էներգետիկ ապահովության հարցերին: Բելգրադը հետաքրքրված է միանալ Թուրքիայի տարածքով Ռուսաստանից գազի մատակարարման ծրագրին, այդ պատճառով ցանկություն է հայտնում մասնակից դառնալ գազատարի կառուցման շուրջ բանակցություններին:

Հարավային կամ Թուրքական գազատարը նախատեսվում է շահագործման հանձնել 2016թ.-ի դեկտեմբերին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: