Ռիգայի գագաթաժողով. ի՞նչն է զայրացրել Ռուսաստանին

Մայիսի 21-ին Ռիգայում կմեկնարկի Արևելյան գործընկերության երկօրյա գագաթաժողովը, որտեղ ԵՄ-ն ու գործընկեր երկրները կհստակեցնեն առաջիկա տարիների համար ծրագրի նպատակներն ու երկկողմ համագործակցության ձևաչափերը: Մինչև գագաթաժողովի ավարտն ու եզրափակիչ հռչակագրի ընդունումը փաստաթղթի նախագիծն արդեն իսկ առաջացրել է որոշ երկրների դժգոհությունը և նույնիսկ ոմանց զայրույթը:
Նախագծից դժգոհ են և' Ռուսաստանը, և' Ուկրաինան: Մոսկվայի մտահոգության պատճառ էին դարձել լուրերն այն մասին, թե Ռիգայի գագաթաժողովի եզրափակիչ ակտում մասնակից երկրները պատրաստվում են դատապարտել «Ղրիմի բռնակցումը (անեքսիան)» ՌԴ կողմից: Այս տեղեկատվությանը վերջինս արձագանքեց արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի միջոցով. օրերս Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարեց, թե իրենց գնահատմամբ Ռիգայի գագաթաժողովը վառ արտահայտված հակառուսական ուղղվածություն ունի: «Մենք իհարկե կհետևենք, թե ինչպես կընթանա Ռիգայի գագաթաժողովը, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ մեր արձագանքը կլինի կոշտ և սկզբունքային»,-նշել էր Լուկաշևիչը:
Այս հայտարարությանը հետևեց Բելառուսի փոխարտգործնախարար Ելենա Կուպչինայի` ԵՄ-ին ուղղված հորդորը հակառուսական հայտարարություններից և առճակատումից ձեռնպահ մնալու մասին: Հունգարական թերթերից մեկին տված հարցազրույցում փոխարտգործնախարարը նշել էր. «Կարևոր ենք համարում, որ հանդիպման ընթացքում առճակատման տանող հայտարարություններ չընդունվեն, որպեսզի մասնակիցները հակադրվող դիրքորոշում չզբաղեցնեն: Այն, որ Արևմուտքի և Արևելքի միջև անհրաժեշտ է ընտրություն կատարել, կեղծ գաղափար է: Երկու ուղղությունն էլ կարևոր են»։
Պաշտոնյայի խոսքով, անհրաժեշտ է օր առաջ կարգավորել ուկրաինական ճգնաժամը, « այլ ոչ թե նպաստել ճգնաժամի զարգացմանը»:
«Եթե չգնանք դրան, եթե, օրինակ, գտնվեն քաղաքական գործիչներ, ովքեր կուզենան հիմնական թեման հակառուսականությունը դարձնել, կարող է հեշտությամբ այնպես ստացվել, որ դա լինի «Արևելյան գործընկերության» վերջին գագաթաժողովը»,-ընդգծել էր Ելենա Կուպչինան:
Վերջինս ներկայացրել է նաև եվրոպական ուղու` Բելառուսի տեսլականը:
«Բրյուսելում մշտապես ընդգծում են, որ Մայդանով Ուկրաինան իրապես եվրոպական երկիր դարձավ: Թողնենք այն փաստը, որ, իմ համոզմամբ, Ուկրաինան միշտ էլ եղել է եվրոպական երկիր. հարցը պիտակավորումները չեն: Սակայն եթե անգամ վերը նշված տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ակնհայտ է դառնում, որ եվրոպական երկիր դառնալու մեր ուղին մենք ցանկանում ենք կյանքի կոչել առանց արյան, հասարակական ցնցումների և տնտեսության անկման»,-նշել է փոխարտգործնախարարը:
ՌԴ և Բելառուսի դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչների հայտարաություններից հետո արևմտյան մամուլում սկսեցին շրջանառվել դիտողություններ, թե Մոսկվան քննադատում է մի փաստաթուղթ, որը դեռևս ընդունված չէ: Սակայն պետք է նշել, որ մինչև այդ հենց արևմտյան մամուլն էր տարածել տեղեկատվություն, թե որոշ լրատվամիջոցների ներկայացվել է հռչակագրի նախագիծը:
Դեռևս հնարավոր չէ ասել` արդյոք եզրափակիչ փաստաթղթում տեղ կգտնի Ռուսաստանի զայրույթն առաջացնող որևէ ձևակերպում, թե` ոչ, սակայն ակնհայտ է, որ եզրափակիչ փաստաթուղթը չի գոհացնի նաև Ուկրաինային: Ամենայն հավանականության, փաստաթղթում չի ընդգրկվի Ուկրաինայի առաջարկած այն դրույթը, թե «ԵՄ-ն ճանաչում է Արևելյան գործընկերների` եվրոպական հեռանկարը»: «Այս դրույթն անդամ-երկրների մեծ մասի շրջանում տարաձայնությունների պատճառ է դարձել»,- EU Observer-ի փոխանցմամբ նշել է եվրոպացի դիվանագետներից մեկը:
Կա նաև տեղեկատվություն, թե փաստաթղթում նման ձևակերպմանը դեմ է հանդես գալիս Գերմանիան: «Բոլոր բանալիները Բեռլինում են: Այդ պատճառով էլ Լատվիայի արտգործնախարար Ռինկևիչուսը մինչև գագաթաժողովը կթռչի այնտեղ` ընդհանուր ձևակերպումներ գտնելու նպատակով»,-նշել է եվրոպացի դիվանագետը:
Ի դեպ նշենք նաև, որ հենց Գերմանիայի նախաձեռնությամբ առաջիկայում տեղի կունենա ԵՄ-Ուկրաինա-ՌԴ ներկայացուցիչների հանդիպումը` նվիրված Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի իրագործմանն առնչվող խնդիրների քննարկմանը:
Ինչ վերաբերում է եզրափակիչ փաստաթղթին, ապա նշենք, որ նախորդ գագաթաժողովներում, մասնավորապես` Վարշավայում 2011-ին ընդունված եզրափակիչ փաստաթղթերում ԵՄ-ն պարզապես ընդունում է «որոշ գործընկերների եվրոպական ընտրությունը», ընդգծում «ԱլԳ ուրույն դերակատարությունն աջակցելու նրանց, ովքեր ԵՄ հետ առավել սերտ հարաբերություններ են փնտրում»: Վիլնյուսի գագաթաժողովի (2013թ․) հռչակագիրը մինչև 2015թ. ընկած ժամանակահատվածի համար ԱլԳ նպատակ է հռչակում ԵՄ և գործընկերների միջև հարաբերությունների ու համագործակցության հետագա խորացումը, տնտեսական ինտեգրումը, որտեղ հնարավոր է` Ասոցացման համաձայնագրերի (ներառյալ` ԽՀԱԱՀ-երը) կնքումն ու իրականացումը: Ինչպես հայտնի է, այս գագաթաժողովին հետևեցին Ուկրաինայի իրադարձությունները:
Ուստի, թերևս պատահական չէ, որ շատ փորձագետներ նշում են, թե Ռիգայում նախատեսվող ձևակերպումներն ԱլԳ գագաթաժողովների ընթացքում մինչև այժմ ընդունվածներից ամենամեղմն են լինելու: Թեև չի կարելի նաև բացառել այն ռիսկը, որ Կիևի ջանքերով Ռիգայում, այնուամենայնիվ, քննադատական որոշ ձևակերպումներ Մոսկվայի հասցեին հնչեն:
այլ նյութեր այս թեմայով
- Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. Արևելյան գործընկերության 10-ամյակ «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանի...
- Եվրամիությունը Արևելյան գործընկերության ապագան կառուցելու է երազանքների և հույսերի վրա Մայիսի 13-14-ին Բրյուսելում ամփոփեցին Արևելյան գործընկերության քաղաքականության 10 տարիները: Եվրամիության բարձրաստիճան...
- Ադրբեջանն ու Եվրամիությունը չեն կարողանում համաձայնության գալ Ադրբեջանին չի հաջողվում Եվրամիության հետ փաստաթղթերում ամրագրել իր համար ցանկալի ձևակերպումները: Դրա մասին է...
- Բրատիսլավայի հանդիպումը նախապատրաստական փուլ էր մայիսի 13-14-ի ԱլԳ ԱԳ նախարարների նիստին ընդառաջ Մայիսի 6-ին Բրատիսլավայում կայացավ Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների...
-
16:26
Արա Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ
-
15:51
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:24
Եվրասիական միջկառավարական խոհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին Ալմաթիում
-
15:15
Մարտակերտում, Մարտունու Կարմիր Շուկա համայնքում վնասազերծվելու է չպայթած զինամթերք
-
13:30
2020 թվականին ՀԿԵ-ն արձանագրել է բեռների և ուղևորների փոխադրումների ծավալի անկում
-
12:23
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք
-
12:02
114 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ
-
11:32
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի կազմում կլինեն փոփոխություններ
-
11:31
Արցախում ներհանրապետական, Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են
-
11:27
Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածում արգելափակումից դուրս են բերվել ավտոմեքենաներ
-
11:22
Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը
-
11:17
Ջաբրայիլում հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն.այսօր որոնումներ չեն իրականացվի
-
11:00
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 165221-ի
-
10:30
ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների թիվը․ Արման Թաթոյան
-
10:12
Կիպրոսում հայ համայնքի ջանքերի շնորհիվ վերանվանել են Թալեաթ փաշայի փողոցը
-
09:34
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
22:40
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԿՄ վարչության անդամներին
-
22:36
Շարունակում ենք պայքարել, որպեսզի իրականություն դարձնենք քո երազանքները. Կարո Փայլանը՝ Հրանտ Դինքի մասին
-
22:18
Թրամփը որոշել է սահմանափակել Ռուսաստանից ու Չինաստանից անօդաչու թռչող սարքերի գնումը
-
21:50
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Թրամփի, Պոմպեոյի և Բոլթոնի նկատմամբ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 5 կմ/ժ