Եմենը պատրաստ է խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Եմենը որոշել է հետ կանչել իր դեսպանին Իրանից, քանի որ Թեհրանն Արաբական թերակղզու այս հանրապետություն «համարձակվել» է նավով հումանիտար օգնություն ուղարկել։ Եմենի իշխանությունները պահանջում են, որ իրանական նավը ստուգվի, սակայն Թեհրանում կարծում են, որ այդպիսի գործողություններն անօրինական են, գրում է Reuters-ը։
Ավելի վաղ՝ այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան հայտարարեց իրանական հումանիտար նավերը ստուգելու մտադրության մասին, Իրանի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Մասուդ Ջազայերին նախազգուշացրել էր, որ Իրանի զինուժը ռազմական գործողություններ կսկսի ցանկացած պետության դեմ, որը կփորձի ստուգել իրանական հումանիտար նավերը։
ՄԱԿ-ին ուղղված նամակում Եմենը «իրանական նավերի՝ Եմենի տարածքային ջրեր մտնելու պատճառով առաջացած ցանկացած բացասական հետևանքի պատասխանատվությունն ամբողջությամբ դնում են Իրանի վրա»։
Նախօրեին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենում բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով հնգօրյա հրադադար էր հայտարարել։ ՄԱԿ-ի փոխանցմամբ՝ այժմ երկիրը գտնվում է մարդասիրական աղետի նախաշեմին և այդ 5 օրը մարդասիրական կազմակերպություններին բավարար չեն երկրի ողջ բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար։
Մարտի 25-ին Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան սկսեց օդային հարվածներ հասցնել Եմենում «Անսար Ալլահ» խմբավորման դիրքերին, որը 2014 թվականի օգոստոսից զինված պայքար է մղում Եմենի իշխանությունների դեմ։ Նրանք մեծ առաջխաղացում արձանագրեցին, մասնավորապես, այս տարվա սկզբին, երբ երկրի նախագահ Հանդին ստիպված էր հեռանալ երկրից։ Մարտի սկզբին Հադին դիմեց ՄԱԿ-ին և արաբական երկրներին բոլոր հնարավոր միջոցներով Եմենի օրինական իշխանություններին շիա ապստամբների դեմ պայքարում օգնելու խնդրանքով։
Պաշտոնական Սանան պնդում է, որ վերջիններս հովանավորվում են Թեհրանի կողմից, որը, սակայն ամեն կերպ հերքում է այդ մեղադրանքները։ Այս պնդումները բավականին ձեռնտու են տարածաշրջանում Իրանի վաղեմի մրցակից Սաուդյան Արաբիայի համար։ Էր Ռիադը ամեն կերպ փորձում է օգտագործել այս հանգամանքն Իրանի նկատմամբ միջազգային ճնշումը մեծացնելու համար, սակայն դա նրան չի հաջողվում։ Այժմ Արևմուտքը և միջազգային հանրությունն ընդհանրապես բավականին զգույշ են Իրանի հարցում, քանի որ ցանկացած, անգամ չնչին վրիպում կարող է բասացաբար ազդել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված փխրուն համաձայնության վրա։
այլ նյութեր այս թեմայով
- Արաբական կոալիցիան Եմենում հրադադար է հայտարարել կորոնավիրուսի պատճառով. Deutsche Welle Ապստամբ հութիները դեռևս հրապարակավ չեն արձագանքել կոալիցիայի այս նախաձեռնությանը:
- Արաբական կոալիցիան ռազմական գործողություն է սկսել Եմենում Կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Թուրքի ալ-Մալիքին հայտարարել է, որ գործողությունը համապատասխանում է միջազգային...
- Սաուդցիները զենք գործածել չգիտեն. Թրամփ Տեղի ունեցածն անվանելով «սարսափելի ողբերգություն»՝ Թրամփը նշել է, որ բանակում չէր պահի մարդկանց, ովքեր «կրակում...
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Եմենում արաբական կոալիցիայի ավիահարվածներն Կարմիր խաչի տեղեկություններով միջադեպի արդյունքում առնվազն 29 երեխա զոհվել, 30-ը տուժել է:
- Պուտինին խնդրել են ևս մեկ պատերազմի միջամտել Նա նաև կոչ է արել Պուտինին ապահովել Եմենի անվտանգությունն ու կայունությունը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
