ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն պետք է առավել շոշափելի աջակցություն տրամադրի Արևելյան գործընկերներին.ԵՄ պաշտոնյա

Ռիգայի գագաթաժողովը հնարավորություն է վերահաստատելու այն ռազմավարական կարևորությունը, որ ԵՄ-ն տալիս են Արևելյան գոծընկերությանը։ Այս մասին Ռիգայում այսօր կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախօրեին «Արմեդիա» ՏՎԳ-ին հայտնել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի խոսնակ Մայա Կոսիյանչիչը:

 «Ռիգայի գագաթաժողովը հնարավորություն է վերահաստատելու այն ռազմավարական կարևորությունը, որը մենք տալիս են Արևելյան գոծընկերությանը։ Մենք ցանկանում ենք ցույց տալ մեր խորը հետաքրքվածությունը և վճռականությունը՝ հասնելու ավելի սերտ և անհատական հարաբերությունների մեր վեց գործընկերների հետ՝ ինչպիսին էլ լինեն ԵՄ հետ հարաբերություններում նրանց անհատական հավակնությունների մակարդակը»,- ասել է Կոսիյանչիչը:

 Նա հավելել է, որ առաջիկա տարիների ԵՄ առանցքային խնդիրն է ավելի շոշափելի աջակցություն տրամադրել Արևելյան գործընկերներին՝ «տարածելով ԵՄ նոու-հաուն և տրամադրելով ֆինանսական աջակցություն՝ հնարավորինս արդյունավետ եղանակով՝ համոզվելով, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է երկարաժամկետ և կայուն փոփոխությունների»։ «ԵՄ աջակցությունը բարեփոխումներին հիմնված  է խթանների վրա  և կոչված է ընդհանուր քաղաքականություն շրջանակներում դիֆերենցված մոտեցում ցուցաբերելով համապատասխանել գործընկերներից յուրաքանչյուրի կարիքներին և հավակնություններին»,- հավելել է պաշտոնյան:

 Կոսիյանչիչը շեշտել է, որ Արևելյան գործընկերությունը դուրս է եկել կառավարությունների միջև հարաբերությունների շրջանակից՝ համագործակցության մեջ ներառելով հասարակության լայն շերտերի։ Անդրադառնալով «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի և Քաղաքացիական հասարակության ֆորումների գործունեությանը՝ նա շեշտել է. «ԱլԳ առաջին մեդիա համաժողովը տեղի կունենա Ռիգայի գագաթաժողովի շրջանակներում՝ դիտարկելու համար լրատվամիջոցների դերը Արևելյան գործընկերության համատեքստում»:

 Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հարաբերություններին,  մայիսի 19-ին Եվրահանձնաժողովը  հաստատել է ԵՄ Խորհրդին ուղղված դիմումը՝ լիազորելու մեկնարկել  Հայաստանի և ԵՄ-ի միջև իրավական պայմանագրի շուրջ բանակցությունները:  Ինչպես նշված է ԵՄ պաշտոնական կայքում, ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումից հետո  կողմերը վերահաստատեցին իրենց պարտավորությունները  հետագայում զարգացնելու և խորացնելու համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում՝ երկկողմ հետաքրքրությունների բոլոր բնագավառներում։ «Նախորդ տարի Հայաստանը և ԵՄ սկսեցին քննարկումները հետագա նորացված համագործակցության շուրջ համաձայնագրի մասին՝ հաստակեցնելով այն ոլորտները, որոնք  համատեղելի են Հայաստանի՝ ԵԱՏՄ –ում ունեցած պարտավորությունների հետ»,- ասված է հայտաարության մեջ։

  Այժմ բանակցությունները սկսելու վերաբերյալ մանդատի հայցը պետք է հաստատվի ԵՄ անդամ երկրների կողմից:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: