ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան ԵՄ-ի և Ռուսաստանի հետ երկակի խաղ է վարում

Վերջերս Բրյուսելում կայացած  հանդիպման ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի, ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի, Թուրքիայի արտգործնախարար  Մևլութ Չավուշօղլուի և Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրի համատեղ հայտարարությունից ելնելով կարելի  է ասել, որ  ԵՄ-ն ո’չ ցանկանում է լուծել Թուրքիայի անդամակցության հարցը, ո′չ էլ կարողանում է նրանից հրաժարվել:

 Հանդիպման ժամանակ նշվել է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին եղել և մնում է  ԵՄ-Թուրքիա հարաբերությունների անկյունաքարը: Ըստ այդմ՝ կարևորվել են մի շարք հարցեր, ինչպիսիք են, օրինակ` անդամակցության բանակցությունների վերակենդանացումը, ինչպես նաև օրենքի գերակայության և արդարադատության խնդիրը,  տնտեսական փոխգործակցության ամրապնդումը: 

Կարելի է ասել, որ այս բանակցությունները մտածելու տեղիք են տալիս, թե իրականում  ի՞նչ է ընկած ԵՄ- Թուրքիա այս հարաբերությունների հիմքում: Արդյո՞ք ԵՄ-ն, ցանկանալով վերակենդանացնել անդամակցության բանակցությունները,  մտադիր է այս ձևով խոչընդոտել «Թուրքական հոսքի» առաջխաղացմանը և արդյո՞ք այս ամենն ուղղված է Ռուսաստանի դեմ:

Կարծես, թե Թուրքիան լրջորեն «վիրավորված» էր ՌԴ-ից Հայոց ցեղասպանության հետ կապված վերջինիս դիրքորոշման պատճառով. ոչ բարեկամական հայտարարությունները (այդ թվում նաև Ղրիմին վերաբերող) հաջորդում էին մեկը մյուսին: Երկու երկրների հարաբերություններում առկա էր որոշակի սառեցում: Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՌԴ նախագահին սպառնալուց հետո Էրդողանը երեք օր հետո «հիշեց» Ղրիմի մասին: Նա հայտարարեց, որ Պուտինը օսմանցիների կողմից 1915 թվականի ջարդերը դատապարտելուց առաջ նախ ինքը պետք է  Ղրիմի և Ուկրաինայի առջև պատասխան տա իր կատարած գործողությունների համար:

Թեև այս ոչ բարեկամական հայտարարությունները հարաբերությունների լարվածության մակերեսային պատկեր ստեղծեցին, սակայն կարելի է ասել, որ խորքային մակարդակով  հարաբերությունները (մասնավորապես` առևտրատնտեսական) շարունակում են զարգանալ: Այսինքն` պրագմատիկ հարաբերությությունները դիտարկվում են հրապարակային քաղաքականությունից դուրս:

Ինչ վերաբերում է «Թուրքական հոսքին»՝  Թուրքիան հայտարարել է, որ չնայած ԵՄ-ն «Հարավային հոսք»  ծրագրի տապալումից հետո ունի հակասական տրամադրվածություն այս նախագծի նկատմամբ, այնուամենայնիվ, նա չգնաց ծրագրի ամբողջական տապալման: Կարելի է ասել, որ Թուրքիան այս քայլին դիմեց՝  ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը թուլացնելու նպատակով: Ռուսաստանի շահերն այս առումով նույնպես ակնհայտ են, քանզի եթե այս նախագիծն իրականություն դառնա, ապա Ռուսաստանը կազատվի Ուկրաինայի տարածքով գազի տրանզիտի կախվածությունից: Ուստի տրամաբանական է, որ Ռուսաստանն իր բոլոր ջանքերը կգործադրի այս նախագիծն իրականացնելու համար:

Եթե ռուս-թուրքական հարաբերություններում կենտրոնական դեր ունի էներգետիկ ոլորտն, ապա Թուրքիա-ԵՄ հարաբերություններում առևտրատնտեսական հարաբերությունուններն են: Թուրքական շուկան Եվրամիության երկրների համար հանդիսանում է առաջնային շուկաներից մեկը, իսկ Եվրամիությունն, իր հերթին, համարվում է  Թուրքիայի ընդհանուր առևտրաշրջանառության տեսանկյունից թիվ մեկ գործընկերը:

Հաշվի առնելով առկա իրողությունները` կարելի է պնդել, որ Թուրքիան փորձում է վարել երկակի քաղաքականություն.մի կողմից չի ցանկանում կորցնել Ռուսաստանի նման հզոր դաշնակցին, մյուս կողմից` շարունակում է բանակցությունները ԵՄ անդամակցության հետ կապված: Որքան էլ, որ ԵՄ-ն ցանկանա «հեռու պահել» Թուրքիային Ռուսաստանից՝ դրանով իսկ խոչընդոտելով գազատարի շինարարությունը, այնուամենայնիվ դա հազիվ թե նրան հաջողվի, քանի որ Թուրքիան նպատակ ունի դառնալ տարածաշրջանային էներգետիկ հաբ (հանգույց): Ավելին` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ջանքերով առաջընթաց կա նաև ԵԱՏՄ-Թուրքիա ազատ առևտրի պայմանագիր ստորագրելու հարցում, ինչը նոր տնտեսական կապեր կստեղծի միության անդամ Ռուսաստանի և Թուրքիայի միջև:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: