ԵԺԿ կոչ է անում ԵՄ-ին Հայաստանի հետ զարգացնել ոլորտային համագործակցությունը

Արևելյան գործընկերության երկրները պետք է լինեն ազատ իրենց ապագան ընտրելու և միջազգային կազմակերպություններին կամ դաշինքներին միանալու հարցում։ Այս մասին ասվում է Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ Ռիգայում մայիսի 21-ին կայացած ԱլԳ առաջնորդների 5-րդ հանդիպան արդյունքում ընդունված հայտարարության մեջ։ Այս հայտարարության մեջ նշվում է նաև, որ հաշվի առնելով Արևելյան Եվրոպայում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ պետք է ուժեղացնել եվրոպական քաղաքականությունը ԱլԳ երկրներում։ Մասնավորապես առաջարկվում է ԱլԳ անդամ, ԵՄ ոչ ասոցացված երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ զարգացնել ոլորտային համագործակցությունը՝ համաձայն Եվրոպական հարևանության քաղաքականության հավելյալ գործիքների։
Նշենք, որ ԵԺԿ առաջնորդների հանդիպման ժամանակ, բացի ԱլԳ երկրների հետ ԵՄ հարաբերությունների զարգացման և մասնավորապես վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ քննարկումներից, անդրադարձ է եղել նաև ուկրաինական հակամարտության և ՌԴ կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ կնքված պայմանագրերին։ Վերջնական հայտարարության մեջ ԵԺԿ առաջնորդները քննադատել են Ուկրաինայի նկատմամբ ռուսական «ագրեսիան» և կոչ են արել հակամարտության կողմերին ամբողջությամբ իրականացնել Մինսկի պայմանավորվածությունները։
Առաջնորդների հանդիպումը նախագահում է ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլը: Գագաթաժողովին մասնակցում են նաև, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը և առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլյա Մակմստրերմը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչին, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։
Այս հանդիպմանը Հայասատանը ներկայացնում էր նախագահ Սերժ Սարգսյանը, որի գլխավորած Հանրապետական կուսակցությունը հանդիսանում է ԵԺԿ անդամ։ ԵԺԿ առաջնորդ Ժոզեֆ Դոլի հրավերով հանդիպմանը մասնակցում էր նաև Օրինաց երկիր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։
Ավելացնենք, որ ԵԺԿ առաջնորդների հանդիպման ժամանակ ելույթով հանդես է եկել նաև ՀՀ նախագահը։ Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից։ Նախագահը ընդգծել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծապես կարևորում է ԵԺԿ-ի հետ սերտ համագործակցությունը Նա նաև շնորհակալություն է հայտնել ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից 2015 թվականի մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի ընդունման կապակցությամբ:
ԵԺԿ ԱլԳ առաջնորդների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը Հայաստանը ստորագրել է վերապահումով։
այլ նյութեր այս թեմայով
- Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. Արևելյան գործընկերության 10-ամյակ «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանի...
- Եվրամիությունը Արևելյան գործընկերության ապագան կառուցելու է երազանքների և հույսերի վրա Մայիսի 13-14-ին Բրյուսելում ամփոփեցին Արևելյան գործընկերության քաղաքականության 10 տարիները: Եվրամիության բարձրաստիճան...
- Ադրբեջանն ու Եվրամիությունը չեն կարողանում համաձայնության գալ Ադրբեջանին չի հաջողվում Եվրամիության հետ փաստաթղթերում ամրագրել իր համար ցանկալի ձևակերպումները: Դրա մասին է...
- Բրատիսլավայի հանդիպումը նախապատրաստական փուլ էր մայիսի 13-14-ի ԱլԳ ԱԳ նախարարների նիստին ընդառաջ Մայիսի 6-ին Բրատիսլավայում կայացավ Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների...
-
11:31
Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պայմաններում անհնար է պաշտպանել Արցախի բնակիչների իրավունքները. Արցախի ՄԻՊ
-
11:31
Արցախի ԱԺ նախագահը Երևանում է
-
11:26
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը
-
11:23
Ազովի ծովի կարգավիճակն այլևս փոխված է. Ղրիմի կառավարության փոխվարչապետ
-
11:20
Սաուդյան Արաբիան հույս ունի ՕՊԵԿ+ -ի հետ համաձայնագիր մշակել՝ ներառելով Ռուսաստանը
-
11:10
ԵՄ-ին անհրաժեշտ է եվրոպական բանակ՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար. Բորել
-
11:01
Արցախցիներն իրենց ապագան տեսնում են Արցախում. Ժողովրդագրությանը նվիրված համաժողով Ստեփանակերտում
-
10:44
ՆԱՏՕ-ի ընդլայնումը նախադրյալներ է ստեղծում աշխարհում լարվածության աճի համար. Ստանիսլավ Զաս
-
10:31
Շրջանառության մեջ է դրվել «Դավիթ Բեկ» հուշադրամը
-
10:20
Թրամփը 110 000 դոլար տուգանք է վճարել դատաքննությանը չարձագանքելու համար
-
10:16
Արցախում անհետացած քաղաքացին հայտնաբերվեց
-
10:11
ԵՄ-ն անկեղծացել է. Բրյուսելյան հանդիպման արդյունքներն ու ԵՄ հայտարարությունը
-
10:06
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ապագա հայկականը» Արցախյան ֆորումի փակման արարողությանը
-
09:57
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ. Մեդինսկի
-
09:23
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
-
09:22
Բելգիան 21-օրյա կարանտին է մտցնում կապիկի ջրծաղիկով հիվանդների համար. ԶԼՄ
-
09:07
«Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում
-
08:56
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
-
04:30
Շառլ Միշելի հայտարարությունը Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման արդյունքում
-
02:33
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 21%
Քամի՝ 9,26 կմ/ժ