ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օբաման հակված չէ մեծացնելու ԱՄՆ-ի ռազմական ներգրավվածությունն ԻՊ դեմ պատերազմում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համոզված է, որ դաշնակիցները չեն պարտվում Իսլամական պետության դեմ պատերազմում։ «Մեզ անկասկած պետք է ընդլայնենք մեր մասնակցությունը ռազմական գործողությունների և ավելի ակտիվորեն ներգրավենք սունիական ցեղերին գործընթացի մեջ», - ասել է Բարաք Օբաման The Atlantic ամսագրին տված հարցազրույցի ժամանակ։

Միգուցե և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ԻՊ դեմ պատերազմում չի պարտվում, սակայն իրաքյան և սիրիական զորքերի կորուստներն այս պատերզմում ահռելի են։ Այսպես, այս շաբաթ իրաքյան բանակը, որին ավիահարվածներով աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժը, ստիված էր նահանջել ռազմավարական նշանակություն ունեցող Ռամադի քաղաքից՝ այն, ինչպես նաև քաղաքում գտնվող մեծ քանակությամբ զրահատեխնիկան թողնելով ԻՊ վերահսկողության տակ։ Ռամադիի կորուստը լուրջ հարված է մայրաքաղաք Բաղդադի անվտանգության համար։ ԻՊ այս շաբաթ ևս մեկ նշանակալի «հաջողություն» գրանցեց՝ այս անգամ արդեն սիրիական ճակատում։ Ահաբեկչական այս խմբավորումը հայտարարել է Սիրայում գտնվող պատմական Պալմիրա քաղաքի վրա իր վերահսկողության մասին։ Այս հայտարարությունը հաստատել են նաև Դամասկոսում։ Դամասկոսը նաև կորցրել է վերահսկողությունը Սիրիայի և Իրաքի միջև սահման վրա։

Ակնհայտ է, որ և՛ սիրիական իշխանությունները, որոնք արդեն 4 տարի է պատերազմական իրավճակում են, և՛ դրսից որևէ ռազմական օգություն չեն ստանում, և՛ իրաքյան իշխանությունները, որոնք դեռ ուշքի չեն եկել 2003 թվականի պատերազմից և դրան հաջորդած անկարգություններից, ի վիճակի չեն սեփական ուժերով հաջողությունների հասնելու ԻՊ դեմ պատերազմում։

Անհրաժեշտ է արտաքին ուժերի օգնությունը։ Այս առումով արդեն մեկ տարի է նախաձեռնությունը ստանձնել է Վաշինգտոնը։ Սակայն վերջինիս գլխավորած միջազգային կոալիցիան բավարարվում է միայն օդային հարվածներով, ինչը բավարար չէ  ԻՊ նման հզորություն և ներուժ ունեցող ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար։

ԻՊ վերջին այս հաջողությունները հանգեցրեցին Օբամայի վարչակազմի քննադատությանը։ Հանրապետականները համոզված են, որ ԱՄՆ-ը ահաբեկչության դեմ պատերազմում պետք է անցնի նոր փուլի՝ ցամաքային օգնություն ցույց տա իրաքյան, ինչու չէ նաև սիրիական իշխանությունների։ Սպիտակ Տան խոսնակ Ջոշ Էռնեստը այս կապակցությամբ նշել է ԱՄՆ-ը և կոալիցիայում նրա դաշնակիցների կողմից տարածաշրջանում անցկացվող զինվորականների վերապատրաստման  մասին, ինչը, ըստ նրա, նպաստելու է ԻՊ դեմ պայքարին։ Միևնույն ժամանակ Էռնեստը նշել է, որ նախագահ Օբաման հակված չէ մեծացնելու ԱՄՆ-ի ռազմական ներգրավվածությունն այս պատերազմում, տեղեկացնում է The Wall Street Journal-ը։ Օբաման վստահ է, որ վերջին կորուստները ուղղակի «տակտիկական անհաջողություններ են»։ Փոխարենը՝ Մոսկվան արդեն հայտնել է Բաղդադին գործուն աջակցություն ցույց տալու իր պատրաստակամության մասին։ Նախօրին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում նախագահ Պուտինի և Իրաքի վարչապետ Հայդար Աբադիի միջև կայացած հանդիպման արդյունքում հայտնեց, որ Մոսկվան պատրաստ է ռազմական օգնություն ցույց տալու Իրաքին՝ ԻՊ դեմ պայքարելու համար։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: