ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավիթ Բաբայան. Ռիգայում Ադրբեջանի պահվածքը միջազգային հանրության թողտվության արդյունք է

Միջազգային հարթակներում Ադրբեջանի խայտառակ պահվածքը նորություն չէ միջազգային քաղաքակիրթ հանրության համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն, անդրադառնալով այն հանգամանքին, որ Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել համատեղ հռչակագիրը՝  ընդգծել է, որ Ադրբեջանի նման պահվածքն ինչ-որ տեղ արդյունք է նաև միջազգային հանրության իներտ և մեղմ վերաբերմունքի այդ երկրի նկատմամբ: «Ես կարծում եմ, որ ամեն ին չ պարզ է, և այդ պետությունն այդպես էլ պետք է իրեն պահեր: Այստեղ որևէ նորություն չկա: Ավելին, ես կասեմ, որ այստեղ ինչ-որ տեղ միջազգային քաղաքակիրթ հանրության մեղքի չափաբաժինն էլ կա, որովհետև չափազանց անհիմն հանդուրժողականություն են ցուցաբերում այդ պետության հանդեպ: Եթե Եվրոպական առաջին խաղերն անցկացվում են մի պետությունում, որը ոչ մ իայն աշխարհագրորեն Եվրոպայի մաս չի կազմում, այլ նաև այդ նույն եվրոպական արժեքների դեմ քաղաքականություն է իրականացնում, ոտնահարում է այդ արժեքները, իհարկե, իրեն այդպես էլ պետք է պահի այդ պետությունը»,- ընդգծել է  Բաբայանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նման պահվածքը արդյունք է այդ երկրի նկատմամբ միջազգային հանրության իներտ պահվածքի: «Միջազգային հանրությունը պետք է ավելի լուրջ վերաբերվի այն ամենին, ինչ մենք ասում ենք արդեն տարիներ շարունակ: Իսկ մենք ասում ենք, որ Ադրբեջանը ֆաշիստական պետություն է դարձել, որը խոչընդոտում է ցանկացած նորմալ քաղաքական երկխոսություն և լուրջ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլ ընդհանրապես քաղաքակիրթ հանրության համար»,- նշել է Բաբայանը: Արցախի Հանրապետության Նախագահի խոսնակը ակնկալիքներ չունի, որ Ադրբեջանի նման պահվածքից հետո միջազգային հանրությունը կսկսի ավելի կոշտ դիրքորոշում դրսևորել այդ երկրի նկատմամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: