ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Փրկվենք». ընդդիմության հանրաքվեն Բաքվում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի հասարակությանը կոչ է արել պայքարել կոռուպցիայի, անօրինությունների և անարդարությունների դեմ, փոխանցում է  haqqin.az-ը:  «Ես ցանկանում եմ նշել հասարակական վերահսկողության նշանակությունը: Մեկ մարդը՝ նախագահը կամ ղեկավար պաշտնյան, չի կարող մշտապես ուշադրության կենտրոնում պահել բոլոր ոլորտները», - հայտարարել է Ալիևը:

Այս համատեքստում բավական հետաքրքրական են հչում ադրբեջանական ընդդիմության պահանջները: Մայիսի 30-ին Բաքվում կայացել է ադրբեջանական ընդդիմության հանրահավաքը, որի ժամանակ մասնակիցները պահանջել են երկրում ինֆլիացիայի հասցրած վնասների փոխհատուցում, քաղբանտարկյալների ազատ արձակում և մայիսի 19-ին տեղի ունեցած հրդեհի մեղավորների պատժում: Բողոքի ակցիան իրականացվում է Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից՝ «Փրկվենք» կարգախոսով:

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ Ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանովը քննադատել է իշխանություններին՝ քաղաքական ակտիվիստների ձերբակալության համար՝ պահանջելով վերջիններիս ազատ արձակել: Հասանովը հասարակության ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բնակելի շենքի հրդեհի առնչությամբ դեռ ոչ մի պաշտոնյա պատասխանատվության չի կրել:

«Պաշտոնյաներն անցումները և ցանկապատերը երեսպատում են մարմարով, իսկ բնակելի տները՝ մահացու վտանգավոր շինանյութով»,-ասել է Հասանովը: Նա նաև քննադատության է ենթարկել իշխանություններին տնտեսական բարեփոխումներ չանելու համար: Ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի ժամանակ ի թիվս վերոնշյալ հարցերի Բաքվից պահանջել է նաև վերջ տալ ադրբեջանցի զինվորների սպանությանը խաղաղ ժամանակ, փոխանցում է Эхо Кавказа-ն:

Նշենք, որ ադրբեջանական իշխանությունները հերքում են բոլոր վերոնշյալ մեղադրանքները և ամեն ինչում մեղադրում են Արևմուտքին: «Հանրաքվեի ժամանակ ելույթ ունեցողները նպատակ ունեին փրկելու Արևմուտքից ստացված փողերը: Նրանք արդեն 20 տարի շարունակ նույն բանն են ասում»,- հանրահավաքից հետո հայտարարել է խորհրդարանի պատգամավոր Նիյավուշ Նովրուզովը: Ընդ որում, իր բոլոր դժբախտությունների մեղավորը, ըստ Բաքվի, ԱՄՆ-ն է:

Հիշեցնենք, որ օրերս virtualaz.org կայքը տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի՝ Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը ֆինանսավորում է ադրբեջանական ընդդիմության գործունեությունը: Սակայն ամերիկյան դեսպանատունը հերքել է այս տեղեկատվությունը: Ավելացնենք նաև, որ Եվրոպական խաղերի նախաշեմին ադրբեջանական իշխանությունները սկսել են ավելի հաճախակ թույլատրել ընդդիմության հանրահավաքները՝ այդպիսով փորձելով Եվրոպային ցույց տալ երկրի «ժողովրդավարական» լինելը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 9%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: