ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջան. ռեպրեսիաները շարունակվում են

Չնայած միջազգային հանրության և ադրբեջանական ընդդիմության կոչերին՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին և հարգել մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ խոսքի ազատությունը, ադրբեջանական իշխանությունները շարունակում են ընդդիմադիր գործիչների և լրագրողների հետապնդումները և ձերբակալությունները: Նախօրեին հայտնի դարձավ, որ իշխանությունները ձերբակալել են ևս մեկ ընդդիմադիր լրագրողի՝ Էլչին Իսմաիլլին: Այս մասին «Азадлыг» թերթին հայտնել են լրագրողի բարեկամները, ովքեր նշել են, որ ոստիկանությունն իրենց չի բացատրել ձերբակալության պատճառը: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Ադրբեջանական ժամը» ինտերնետային պարբերականի աշխատակից Էլչին Իսմաիլիին հայտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Մարտի սկզբին լրագրողի դեմ դատական գործ էր հարուցվել երկու քաղաքացիների արժանապատվությունը վիրավորելու համար, ինչը լրագրողը կտրականապես հերքում էր: «Ադրբեջանական ժամը» պարբերականը հայտնի է Ադրբեջանի իշխանությունների դեմ ուղղված իր քննադատական հաղորդումներով: Ավելի վաղ խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել էր ինտերնետային ալիքի հաղորդավար Սեյմուր Խազին:

Հատկանշական է, որ ադրբեջանական աղբյուրները, վկայակոչելով իրենց հավաստի աղբյուրներին, նշում են, որ լրագրողին արդեն այսօր ազատ կարձակեն: Չնայած նման որևէ երաշխիք չկա, այնուամենայնիվ տրամաբանական է, որ Եվրոպական խաղերի նախաշեմին ևս մեկ աղմկահարույց դեպք ադրբեջանական իշխանություններին հարկավոր չէ:

Վերջին շրջանում միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի վրա՝ կապված հունիսին կայանալիք առաջին Եվրոպական խաղերի հետ: Սակայն Բաքվին չհաջողվեց այդ իրադարձությունը ծրագրվածի պես օգտագործել Եվրոպային որպես «ժողովրդավարական, ազատ և առաջադեմ երկիր» ներկայանալու համար: Վերջին մի քանի ամիսների ընթացքում միջազգային հանրությունն Ադրբեջանին հիմնականում հիշում է որպես երկիր, որտեղ պարբերաբար խախտվում են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Այսպես, Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների, ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների վիճակի վատացման և վերջիններիս մի զգալի մասի ճաղերի հետևում հայտնվելու և հետապնդումների ենթարկվելու մասին նշվեց նաև  Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մոնիթորինգային կոմիտեի՝ օրերս հրապարակված հատուկ զեկույցում: Այն մասնավորապես կոչ է անում ադրբեջանական իշխանություններին դադարեցնել քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները:

Նման կոչեր առաջին անգամ չէ, որ հնչում են, իսկ ադրբեջանական իշխանությունները էլ անտեսում են դրանք: Լրագրողների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների համատեքստում կարելի է առանձնացնել հատկապես  լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը: «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խադիջա Իսմայիլովան կալանավորվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին: Ալիևի վարչակազմը լրագրողին մեղադրում է զրպարտության, հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Բացի այդ, փորձում են նրա անվան հետ կապել ոմն Թուրալ Մուստաֆաևի ինքնասպանության փորձը: Իսմայելովայի փաստաբանն ու իրավապաշտպանները պնդում են, որ որևէ օրինական հիմք չկա մեղադրանքները հիմնավորելու համար: Չնայած այդ ամենին՝ նա դեռևս գտնվում է ճաղերի հետևում: Նշենք նաև, որ մայիսի 30-ին Բաքվում կայացած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդներից մեկ հայտնեց Ադրբեջանում ավելի քան 100 քաղբանտարկյալի մասին: 



այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 10%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: