ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում հումանիտար իրավիճակն արտակարգ բարդ է. ՄԱԿ

Ուկրաինայում կառավարական ուժերի գործողությունների անցկացման գոտում իրավիճակի սրման հետ կապված վերաբնակեցվողների թիվը կտրուկ ավելացել է:  Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը` հունիսի 5-ին անցկացված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:

«Հումանիտար իրավիճակն արտակարգ բարդ է, Ուկրաինան ընդգրկված է այն 10 երկրների կազմում, որոնցում ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է 1.3 մլն-ը: Մեկ տարի առաջ իրավիճակը լրիվ այլ էր: 16000 մարդ միայն մայիսի վերջին շաբաթում է տեղահանվել»,- ասել է վերջինս:

Ֆելթմանի խոսքով` շուրջ 870 000 ուկրաինացի անօթևան կեցության իրավունք է խնդրել հարևան երկրներում: «Եվ նրանցից 10 000-ը` միայն մայիսի երկրորդ կեսին: Տեղահանվող մարդկանց թիվը մշտապես ավելանում է», - ընդգծել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: