ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը չի կրելու մշտական բնույթ. Աբբաս Արագչի

Իրանի և Վեցյակի միջև հնարավոր համապարփակ միջուկային գործարքի կետերից և ոչ մեկը չի կրելու մշտական բնույթ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարի տեղակալ, միջազգային միջնորդների հետ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավար Աբբաս Արագչին: Նա ընդգծել է, որ եթե կողմերին հաջողվի համաձայնագիր կնքել, ապա այն կնքվելու է որոշակի ժամանակով, տեղեկացնում է իրանական  Fars լրատվական գործակալությունը:

Անդրադառնալով հունիսի 8-ին կայացած Ամերիկյան հրեական կոմիտեի ամենամյա Գլոբալ ֆորումի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկենի հայտարարությանն այն մասին, որ Իրանի հետ միջուկային գործարքը չունի գործողության ժամկետ՝ Արագչին նշել է, որ այդ հայտարարությունն արված է հիմնականում ներքին լսարանի և սեփական դաշնակիցներին բավարարելու համար:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքման վերջնաժամկետին մնացել է երեք շաբաթից էլ քիչ ժամանակ: Չնայած կողմերն առաջընթաց են գրանցել բանակցություններում, սակայն դեռևս մնում են մի շարք հարցեր, որոնց շուրջ առկա են սկզբունքային տարաձայնություններ: Դեռևս բաց է մնում Իրանի ռազմական օբյեկտներում ստուգումներ անցկացնելու հարցը, որին կտրականապես դեմ է Թեհրանը:

Օրակարգի ամենաքննարկվող հարցերից են նաև ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների մուտքն Իրանի տարածքում գտնվող օբյեկտներ, միջուկային ծրագրի վերահսկողության և պատժամիջոցների հնարավոր վերականգնման մեխանիզմներն ու արտահանման վերահսկողության իրականացումը:

Որոշ վերլուծաբաններ կասկածանքով են վերաբերվում Իրանի և Վեցյակի միջև մինչև հունիսի 30-ը համաձայնության հնարավորությանը: Սակայն ԱՄՆ փոխպետքարտուղար Էնթոնի Բլինկենը վստահ է, որ «շատ կասկածներ անտեղի են և նման են առասպելի, քան փաստի»։

Այսօր Վիեննայում մեկնարկում է իրանական միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» ու Իրանի բանակցությունների հերթական փուլը:

Պլանավորված է, որ Ավստրիայի մայրաքաղաքում կսկսեն աշխատել փորձագետները: Նրանց ջանքերը համակարգելու են ԵՄ-ի՝ քաղաքական հարցերով արտաքին ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդն ու Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին: Քաղաքական տնօրենների մակարդակով լայն ձևաչափով հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 12-ին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    26°  17° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: