ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի հերթական առաջարկը մերժվեց Եռյակի կողմից

Երեկ հայտնի դարձավ, որ Հունաստանի իշխանությունների կողմից ներկայացված հերթական առաջարկը մերժվեց վարկատուների Եռյակի կողմից (ԵՄ, ԱՄՀ, ԵԿԲ): Եվրոպական միության ղեկավարները նշել են, որ ներկայացված առաջարկները բավարար չեն Աթենքին հավելյալ  գումար տրամադրելու համար:

Հարկ է նշել, որ Հունաստանը շարունակ փորձում է գտնել կոմպրոմիսային տարբերակ Եռյակի հետ համաձայնության գալու համար. ըստ էության, երկիրը փորձում է նրանցից ստանալ ֆինանսական օգնության փաթեթի վերջին հատվածը, որը Եռյակը հրաժարվում է վճարել, քանի դեռ Հունաստանը չի ավարտել բարեփոխումների ծրագրի իրականացումը: Այս անգամ երկիրը խնդրեց պարտատոմսերի վճարման համար Եվրոպական կայունության մեխանիզմից 6,7մլրդ եվրո հատկացնել (European Stability Mechanism): Ըստ օտարերկրյա լրատվամիջոցների, երեք էջանոց նոր առաջարկների փաթեթը ներառում էր նաև բյուջետային ցուցանիշների վերաբերյալ առաջարկներ:

Նշվում է նաև, որ Հունաստանն  այս անգամ էլ չդիմեց աշխատավարձերի և թոշակների կրճատման: Սա մի հարց է, որից արդեն երկար ժամանակ է ետ չի կանգնում Ցիպրասը. ինչ էլ որ լինի, նա չի դիմի թոշակների և աշխատավարձերի կրճատման:

Հունաստանի պետական պարտքը կազմում է երկրի ՀՆԱ-ի 176%-ը` 315,5 մլրդ եվրո: Միևնույն ժամանակ, երկիրը պատրաստ է կատարել բյուջետային պարտադիր կրճատումների միայն 70%-ը: Հունաստանի պարտքն Արժույթի միջազգային հիմնադրամին կազմում է մոտ 7 մլրդ եվրո, որի վճարման վերջնաժամկետը հունիսի 5-ն էր, սակայն երկիրը վճարումը չի կատարել: «Եռյակի» Հունաստանի նկատմամբ վարած քաղաքականությունից դժգոհ են ինչպես երկրի իշխանությունները, այնպես էլ քաղաքացիները. մի քանի անգամ սնանկացումից երկիրը փրկելու դիմաց վարկատուները երկրից պահանջել են նորանոր վարկեր վերցնել:

Այս իրավիճակում հնարավոր է միայն փոխզիջումային տարբերակը, սակայն պարզ է, որ ԵՄ-ն, ինչպես նաև վարկատուների Եռյակի մյուս անդամները մտադիր չեն զիջումների գնալ: Թվում էր, թե Հանձնաժողովի ղեկավարի` Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպման արդյունքում վարչապետ Ցիպրասը համաձայնության եզրեր է գտել, սակայն վերջին հանդիպումը ցույց տվեց, որ ԵՄ-ն պատրաստվում է մինչև վերջ ճնշել Հունաստանին: Իր հերթին, Ցիպրասը զիջումների գնալ չի կարող. վերջերս նա արժանացել էր սեփական կուսակցության` Սիրիզայի անդամների քննադատությանը, որոնք պնդում էին, թե Ցիպրասը չափազանց շատ զիջումների է գնում ԵՄ հետ բանակցություններում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: