ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ ներկայացուցիչ. Հայաստան-ԵՄ հարաբերությունները լավ հետագծի վրա են

 «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է բացառիկ հարցազրույց ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի խոսնակ Մայա Կոսիյանչիչի հետ:

 

-  Ի՞նչ եք կարծում՝ ԱլԳ ձևաչափն ապացուցե՞լ է իր հաջողակ լինելը (խնդրում ենք մեկնաբանել այս ձևաչափի հիմնական ձեռքբերումները և թերությունները): Ըստ Ձեզ՝ Ռիգայի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղղությամբ է ԱլԳ-ն հետագայում զարգանալու:  

- Արևելյան գործընկերությունը միտված է ստեղծելու ընդհանուր ժողովրդավարության, բարգավաճման, կայունության միասնական տարածք և ընդլայնելու շփումը և փոխանակությունը: ԱլԳ-ն իսկական գործընկերություն է, որտեղ ԵՄ-ն Արևելյան Եվրոպայի մեր գործընկերների համար առաջարկել է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում առկա համագործակցության շրջանակ: Միասին մենք համաձայնել ենք, թե ինչպես այն կարող է օգտագործվել մեր Արևելյան հարևանության հատուկ հանգամանքներում: 2009 թվականից ի վեր մենք ստեղծել ենք հարաբերությունների խիտ ցանց բոլոր մակարդակներում և զգալիորեն ամրապնդել ենք համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լավ կառավարումը, օրենքի գերակայությունը, տնտեսական համագործակցությունը, տրասնպորտային և էներգետիկ անվտանգությունը:

Ռիգայի վերջին գագաթաժողովի ժամանակ (2015 թվականի մայիսի 21-22) ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները և մեր գործընկեր երկրների ներկայացուցիչները վերահաստատեցին այս հավակնոտ և ռազմավարական Գործընկերության իրենց ընդհանուր տեսլականը՝ հիմնված փոխադարձ շահի և հանձնառությունների և աջակցող բարեփոխումների կայուն գործընթացի վրա: Գագաթաժողովի մասնակիցները վերանայեցին և ողջունեցին Արևելյան գործընկերության նշանակալից ձեռքբերումները 2013 թվականի Վիլնյուսի գագաթաժողովից հետո, մասնավորապես Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը և նախնական կիրառումը, որը կարևոր քայլ է այս գործընկերների՝ ԵՄ հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրացիայի արագացման համար:

Քաղաքացիների ընդլայնված տեղաշարժն անվտանգ և լավ կազմակերպված միջավայրում շարունակում է մնալ Արևելյան գործընկերության հիմնական նպատակը: Հաջողությամբ ազատ վիզային ռեժիմ է տրամադրվել Մոլդովային 2014 թվականի ապրիլից, ինչը վիզային ռեժիմի ազատականացման և մեր Արևելյան գործընկերների հետ ընդլայնված տեղաշարժի և ճանապարհորդության, բիզնեսի, կրթության և ուսուցման, միջմարդկային շփման օրակարգի ձեռքբերման օրինակ է: Նախորդ մեկ տարվա ընթացքում գրեթե կես միլիոն մոլդովացիներ են ժամանել ԵՄ ազատ վիզային ռեժիմով:

ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Կոնստանտին Ելիսևը կոչ է արել վերանայել իրենց Արևելյան գործընկերության քաղաքականությունը և բաժանել ԱլԳ երկու խմբերի՝ Վրաստան-Մոլդովա-Ուկրաինա և Հայաստան-Բելառուս-Ադրբեջան: Դուք նման տարբերակված մոտեցումը նպատակահարմար համարո՞ւմ եք ՝ հաշվի առնելով վերջին երեք երկրներում ժողովրդավարության զարգացման տարբեր մակարդակները:

- Եվրոպական հարևանության և Արևելյան գործընկերության շրջանակներում Ռիգայի գագաթաժողովի մասնակիցները նաև վերահաստատեցին գործընկերներից յուրաքանչյուրի ինքնիշխան իրավունքն ազատ ընտրելու հավակնությունների մակարդակը և նպատակները, որոնց նրանք ձգտում է Եվրամիության հետ հարաբերություններում: Եվրամիությունը և ինքնիշխան գործընկերները պետք է որոշեն, թե ինչպես են ցանկանում շարունակել իրենց հարաբերությունները:

Արևելյան գործընկերությունը ԵՄ շահագրգիռ երկրների միջև երկկողմ հարաբերությունների համակցություն և բազմակողմանի շրջանակ է, որը միավորում է ԵՄ և գործընկեր երկրներին: Մինչդեռ Ասոցացման համաձայնագրերի մեխանիզմը, որը ներառում է Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտին, տրամադրում է շահագրգիռ երկրներին առաջադեմ հնարավորություններ ԵՄ հետ համագործակցության համար, բազմակողմանի շրջանակի ճկունությունը հնարավորություն է տալիս լավագույն փորձի տարածմանը, մեկը մյուսից սովորելուն, որտեղ կիրառելի է համագործակցության տարածաշրջանային մոտեցումը: 

Ե՞րբ հնարավոր կլինի Հայաստանի համար մանդատ ստանալ, և ո՞րը կլինի բանակցությունների ժամկետը:  

- Ինչպես արդեն երևի գիտեք, հիմնված իրենց նախնական միացյալ հաջող փորձի վրա՝ ԵՄ և Հայաստանը բանակցություններ կանցկացնեն նոր համապարփակ և իրավական պարտադիր համաձայնագրի շուրջ: Ինչ վերաբերում է ԵՄ ընթացակարգերին, ապա բանակցային մանդատի նախագիծը տրամադրվել է Եվրահանձնաժողովի կողմից նախքան Ռիգայի գագաթաժողովը և ներկայումս քննարկվում է ԵՄ անդամ պետությունների հետ:

ԵՄ-ն պատրաստ է բանակցություններ սկսել, երբ մանդատը հաստատվի անդամ պետությունների կողմից: Բանակցությունների հստակ ժամկետը ինքնին դժվար է կանխատեսել, ինչպես որ բանակցություններից յուրաքանչյուրի դեպքում, սակայն մենք ակնկալում ենք համեմատաբար արագ գործընթաց՝ հաշվի առնելով համատեղ իրականացված համապարփակ աշխատանքը, որը արդեն իսկ կատարվել է նախկինում:

- Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարը, և ի՞նչ պետք է անեն կողմերը հետագա համագործակցության խորացման համար:

 - ԵՄ-Հայաստան հարաբերությունները լավ հետագծի վրա են գտնվում: Հետագա իրավական պարտադիր համապարփակ համաձայնագիրը՝ ընդգրկող քաղաքական և ոլորտային կողմերը, ինչպես նաև առևտրային համագործակցությունը, անշուշտ կստեղծեն նախադրյալներ դրանց խորացման և ընդլայնման համար: Շատ կարևոր է ԵՄ-Հայաստան բոլոր համաձայնագրերի պատշաճ իրականացումը, ներառյալ նաև նրանք, որոնք կապված են վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի հետ: Ավելին՝ Երևանի համար կարևոր է լավագույնս օգտագործել մինչև 2017 թվականի համար նախատեսված ԵՄ 140-170 միլիոն եվրո օգնությունը՝ կենտրոնանալով մասնավոր հատվածի զարգացման, պետական կառավարման բարեփոխումների և արդարադատության ոլորտի բարեփոխումների վրա:

Բացի այդ՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումները ԵՄ էական աջակցությամբ պետք է շարունակվեն՝ արագացնելով առանձին ոլորտներում՝ մասնավորապես ժողովրդավարության և օրենքի գերակայության, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, սահմանադրական և դատական բարեփոխումների ոլորտներում: Առանձնակի ուշադրություն է հարկավոր ընտրական համակարգին, լրատվամիջոցների ազատության հաստատման ջանքերին և հայկական քաղաքացիական հասարակության կարևոր դերին:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: