ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վաղը կմեկնարկի Մյունխենի անվտանգության համաժողովը

Հունիսի 16-17-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունենալու «Մյունխենյան անվտանգության համաժողովը», որի գլխավոր թեմաներն են լինելու ուկրաինական ճգնաժամը̦ Ռուսաստանի Դաշնության հետ հետագա հարաբերությունները, ինչպես նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգության ներկայիս մարտահրավերները:

«Ուկրաինական ճգնաժամը շատ պարզ ձևով մեզ ցույց տվեց̦ որ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը չի գործում: Չափազանց երկար ժամանակ է, ինչ Արևմուտքը տածել է այն պատրանքները, թե իբր Եվրոպան իր բազմաթիվ համաձայնագրերի, պայմանագրերի ու կառույցների միջոցով «ճգնաժամակայուն» է դարձել: Այս համաժողովի ընթացքում մենք պետք է փորձենք ամրացնել մեր անվտանգության հիմքերը̦ և եվրո-ատլանտյան տարածաշրջանում վստահություն կառուցենք: Ես անհամբեր սպասում եմ մեր բարձրաստիճան մասնակիցների միջև տեղի ունենալիք ինտենսիվ քննարկումներին», - հայտարարել է  Մյունխենյան անվտանգության համաժողովն այս տարի գլխավորող դեսպան Վոլֆգանգ Իշինգերը:

Մասնակիցների թվում են Յոհաննես Հանը` եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատարը, Իվիցա Դաչիչը` ԵԱՀԿ գործող նախագահը, Լամբերտո Զաննիյերը` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, Ավստրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Սեբաստիան Կուրզն ու Ժերալդ Կլուգը̦ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և ԵՄ գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը, ՌԴ արտգործնախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը, Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին և շատ ուրիշներ:

Առաջին անգամ նման համաժողով տեղի է ունեցել գերմանական Բավարիա մարզի Մյունխեն քաղաքում` դեռևս 2009 թվականին, որից հետո դրանք շարունակվել են Պեկինում, Դոհայում, Մոսկվայում, Նոր Դելիում և Վաշինգտոնում:  Իսկ հաջորդ տարի նման հանդիպում տեղի է ունենալու ապրիլի 14-15-ը Ադիս Աբեբայում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: