ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական խաղերը՝ Ղարաբաղյան հակամարտության ադրբեջանական տարբերակի քարոզման միջոց

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայումս աշխատում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների առաջիկա հանդիպման օրակարգի վրա: Այս մասին նախօրեին Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, փոխանցում է Trend-ը: «Մենք աշխատում ենք հանդիպման օրակարգի վրա: Մենք նաև պատրաստվում ենք այցելել տարածաշրջան այս կամ գալիք ամսվա ընթացքում՝ մանրամասները քննարկելու համար»,-ասել է Պոպովը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրիեն և ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը ժամանել են Բաքու՝ Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությանը մասնակցելու համար:

Հունիսի 14-ին համանախագահները հանդիպում են անցկացրել նաև փախստականների հետ Աբշերոն համայնքում: Ամերիկացի համանախագահը հույս է հայտնել, որ այդ մարդիկ հնարավորինս արագ կկարողանան վերադառնալ իրենց բնակավայրեր: «Մենք, որպես միջնորդներ, ամեն ինչ անում ենք, որպեսզի դա շուտ տեղի ունենա, սակայն շատ բան է կախված երկու երկրների առաջնորդներից և կողմերի քաղաքական կամքից»,- ասել է Ուրլիքը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ «Մինսկի խումբը հավատում է հակամարտության ամբողջական կարգավորմանը»:

Հիշեցնենք, որ Ուորլիքը նախորդ շաբաթվա սկզբին ժամանել էր Երևան, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ուորլիքը Երևանում հանդիպել է նաև Բաքվի Եվրոպական խաղերի մասնակցող հայ մարզիկների հետ:

Նշենք, որ համանախագահները, և ոչ միայն նրանք, հույս են հայտնել, որ հայ մարզիկների մասնակցությունը Բաքվի եվրոպական խաղերին դրական կանդրադառնա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այսպես, հասարական-քաղաքական հարցերով Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը Եվրոպական խաղերի բացման կապակցությամբ մամլո ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ դրանք դրական դերակատարում կունենան Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների մերձեցման համար:

Նշենք, որ Բաքուն Եվրոպական խաղերն օգտագործում է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումը քարոզելու համար: «Անկասկած, օգտվելով Եվրոպական խաղերի տված հնարավորություններից, մենք պետք է հյուրերին հասցնենք Ադրբեջանի առաջնային խնդիրը՝ ղարաբաղյան հակամարտությունը: Սակայն դա պետք է անել այնպես, որ հյուրերը չմտածեն, որ դա մեր գլխավոր նպատակն է»,- ասել է Ադրբեջանի նախագահին առընթեր ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության խորհրդի ղեկավար Ազաիյ Գուլիևը:

Իհարկե, այս հայտարարությունն անսպասելի չէր մեզ համար, քանի որ Ադրբեջանը այս հարցը միջազգային հարթակներում իրեն հարմար լույսի ներքո բարձրացնելու համար հսկայական գումարներ է վատնում և չօգտագործել Եվորպական խաղերը այդ նպատակով՝ մանավանդ, որ ինքը հանդիսանում է հյուրընկալող երկիր անտրամաբանական կլիներ Բաքվի համար:



այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: