ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանը կարող է լքել ԵՄ-ն

Վարկատուների հետ Հունաստանի բանակցությունների ձախողումը կարող է երկիրը տանել սնանկության, եվրագոտուց, հնարավոր է նաև ԵՄ-ից, դուրս գալուն՝ ասվում է 2014-15 թթ. արժութային քաղաքականության վերաբերյալ Հունաստանի Կենտրոնական բանկի զեկույցում, հայտնում է BBC-ն։

Զեկույցում ասվում է, որ գործընկերների հետ նոր համաձայնագրի կնքումը կարևոր է՝ կանխելու ուղիղ ռիսկերը տնտեսության համար, նվազեցնելու անորոշությունը և ապահովելու Հունաստանի կայուն զարգացման հեռանկարը։ «Բանակցությունների ձախողումը կլինի հիվանդագին ուղու սկիզբ, որը սկզբում կհանգեցնի սնանկության, և վերջապես՝ եվրագոտուց, և ամենայն հավանականությամբ ԵՄ-ից, երկրի դուրս գալուն»,-ասվում է փաստաթղթում: Ինչպես նշվում է զեկույցում, վարկատուների հետ բանակցությունների ձախողման դեպքում Հունաստանի վերահսկվող պարտքային ճգնաժամը, որին բախվել է հունական կառավարությունը, կվերածվի անկառավարելի ճգնաժամի՝ բանկային համակարգի և ֆինանսական կայունության համար բարձր ռիսկերով:

Միևնույն ժամանակ, Հունաստանի Կենտրոնական բանկը նշել է, որ վարկատուների հետ համաձայնագրի հիմնական կետերն արդեն համաձայնեցվել են, «մնում է մի փոքր քայլ անել»:

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը մինչև 2020 թվականը Հունաստանին 35 մլրդ եվրո օգնության ծրագիր է առաջարկել, ներդրումների խթանման համար` բարեփոխումների փոխարեն: «Սակայն այդ քննարկումը տեղի կունենար ինչպես Հունաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, եթե Հունաստանի վարչապետը (իր երկրում) ասեր հենց այն, ինչ ես նրան իսկապես առաջարկել եմ»,- նշել է Յունկերը՝ մեղադրելով Հունաստանի կառավարությանը՝ Հունաստանում ԵՄ-ի դիրքորոշումը խեղաթյուրված ներկայացնելու համար:

 Հունաստանը բանակցություններ է վարում Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ 240 մլրդ եվրո պարտքի կարգավորման շուրջ: Հունական իշխանությունների մինչ այժմ ձեռնարկած միջոցառումները թույլ չեն տալիս սահմանված ժամկետներում մարել պարտքը: Հունաստանը վարկատուների հետ պետք է համաձայնության գա մինչև Հունաստանին օգնության ծրագրի գործողության ավարտը՝ հունիսի վերջ: Սակայն Աթենքում հրաժարվում են անցնել խիստ խնայողությունների, իսկ վարկատուները չեն պատրաստվում ներել հունական պարտքը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: