ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուորլիքը մեկնաբանել է ՄԻԵԴ-ի որոշումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը չի փոխում ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ աշխատելու կողմերի պատրաստակամությունը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագհ Ջեյմս Ուորլիքը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով վերջերս ՄԻԵԴ-ի կայացրած որոշումները երկու նախադեպային գործերով՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի»:

Հարցին, թե ՄԻԵԴ որոշումը չի՞ պարունակում ձեւակերպումներ, որոնք վտանգավոր են ԼՂ բանակցային գործընթացի համար, ինչպես նաեւ մեկնաբանելով Բաքվից հնչող հայտարարությունները, որ այդ որոշումը «առաջին դատական, իրավաբանական պարտադիր փաստաթուղթն է, որը հաստատում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մի մասի օկուպացիան», Ջեյմս Ուորլիքը արձագանքել է. «Համանախագահները հանձնառություն ունեն աշխատել կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: ՄԻԵԴ-ի որոշմամբ չի փոխվում ոչ այս դիրքորոշումը, ոչ էլ կարգավորման շուրջ աշխատելու կողմերի պատրաստակամությունը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: