ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը նշում է մարդու իրավունքների պաշտպանության օրը

Միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվելու Ադրբեջանի երազանքն այլևս իրականություն է: Ընդ որում, դրա համար Բաքուն ստիպված չեղավ հսկայական գումարներ վճարել, ինչը վաղուց սովորական պրակտիկա է դարձել այս երկրի համար: Սակայն  ադրբեջանական իշխանությունները խիստ դժգոհ են իրենց մասին անվճար գրվող հոդվածներից և նկարահանվող ռեպորտաժներից, որոնցում խոսվում է Ադրբեջանում մարդու իրավունքերի՝ ավելի շուտ դրանց բացակայության մասին:

Պարզվում է, իրականում Ադրբեջանը բավականին «ժողովրդավարական» երկիր է, որտեղ «պաշտպանվում» են բոլոր քաղաքացիների իրավունքները և հիմնարար ազատությունները՝ նույնիսկ Ադրբեջանում նշում են մարդու իրավունքների պաշտպանության օրը (ի դեպ մեր հարևան երկրում այդ «համազգային տոնը» նշվում է այսօր): Սակայն այդ «իրականությունը» հասցնել միջազգային հանրությանն Ադրբեջանի մոտ ստացվում է միայն նավթադոլարների միջոցով:

Ադրբեջանական իշխանությունները, ստանձնելով Բաքվում առաջին Եվրոպական խաղերն անցկացնելու հանձնառությունը, հույս ունեին դրանց միջոցով հենց այդպիսի՝ «նավթադոլարային» իրականությամբ էլ ներկայանալ միջազգային հանրությանը՝ վերջինիս զարմացնելով բավականին կարճ ժամանակահատվածում իրենց գրանցած հաջողություններով: Սակայն Բաքվի սպասումներն իրականացան միայն մասամբ: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Եվրոպական խաղերի պատճառով Ադրբեջանն իսկապես հայտնվեց միջազգային մամուլի ուշադրության կենտորնում: Սակայն դրանցում լուսաբանվում են ոչ միայն բուն Եվրոպական խաղերը, այլ նաև Ադրբեջանի ներքին խոհանոցը:

Այսպես, բրիտանական The Guardian-ը գրել է. «Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում իր հարկի ներքո խաղերը հնարավորինս փայլուն կերպով անցկացնելու համար, բայց միևնույն ժամանակ խիստ քննադատության է արժանանում լրագրողներին և ակտիվիստներին խոսքի ազատությունից զրկելու համար»: Թերթը ընդգծել է, որ միայն նախորդ տարի անհիմն պատճառներով առնվազն 35 լրագրողներ ու ակտիվիստներ են ձերբակալվել ադրբեջանական իշխանությունների կողմից: Իր այս հոդվածի համար Guardian-ի լրագրողներին «ժողովրդավարական» Ադրբեջանն արգելել է իր մասին ինչ-որ բան գրել:

Ադրբեջանում վերջին մի քանի ամիսների ընթացքում համոզվեցին, որ միջազգային մամուլում Ադրբեջանի մասին հրապարակումների կարիք իրենք չունեն, քանի որ այդ լրատվամիջոցներն «անկախ չեն և գործում են միայն պատվերով»: Ադրբեջանական Trend լրատվական գործակալության համոզմամբ նմանատիպ մի պատվեր էլ կատարել է  ամերիկյան CNN հեռուստաընկերության առաջատար լրագրողներից մեկը՝ Քրիստիան Ամնապուրը, ում հեղինակած  հատուկ ռեպորտաժն Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ կհեռարձակի մոտ օրերս: Այս  ռեպորտաժում մասնավորապես խոսվում է Եվրոպական խաղերի անտեսանելի կողմի մասին, որի հետևում թաքցվում են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքերի և ազատությունների խախտումները, անդրադարձ է արվում նաև այն մարդկանց ճակատագրերին, ովքեր դեմ են հանդես գալիս այդ իրավիճակին:  Չի բացառվում, որ այս ռեպորտաժի համար Բաքուն CNN-ն ևս արգելի անդրադառնալ Ադրբեջանին՝ դրանով իսկ ևս մեկ անգամ հավաստիացնելով միջազգային մամուլում շրջանառվող տեղեկությունների ճշմարտացիությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: