ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արդյո՞ք աշխարհի համար առաջին տնտեսությունը խրոնիկ հիվանդ է

 Խոսքը գնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին: Ըստ Դաշնային Պահուստային բանկի (Ֆեդ) կանխատեսումների՝ ԱՄՆ-ում այս տարվա տնտեսական աճը կազմում է 1.9 տոկոս, ինչը բավական ցածր է նախորդ ժամանակաշրջանի տվյալների հետ համեմատած: Օրինակ՝ մարտ ամսվա տվյալներով այն կանխատեսվում էր 2.5 տոկոս, ավելին՝ մեկ տարի անց այն կազմել է 3.1 տոկոս: Փաստորեն, ԱՄՆ տնտեսությունը գրանցում է տնտեսական աճի նվազում արագ տեմպերով:

Տնտեսական աճի նվազման տեմպերի պատճառների մասին փաստում են աշխատատեղերի վերաբերյալ վիճակագրական տվյալները: Անցյալ տարի աշխատատեղերի քանակը ավելացել է 255,000 տեղով, սակայն նախորդ վեց ամիսների ընթացքում այն կրճատվել է՝ հասնելով 236,000-ի, իսկ մարտ ամասվանից մինչև մայիս միջին հաշվով նվազել է մինչև 207,000-ի:

Սակայն, որոշ հետազոտողների կարծիքով, աշխատատեղերի նվազումը թերևս միակ պատճառը չէ տնտեսական աճի տեմպերի թուլացման համար: Այստեղ դեր է խաղում նաև Ֆեդի կողմից մշակված քաղաքականությունը տոկոսադրույքների վերաբերյալ, որոնք մինչև տարեվերջ բարձրանալու միտում չունեն, չնայած, որ ունեն դրա անհրաժեշտությունը:

Տնտեսական աճը ձևավորվում է հիմնականում ներդրումների և աշխատատեղերի ավելացման հաշվին, ինչը նպաստում է ազգային արդյունքի ավելացմանը: Որպեսզի  նոր աշխատատեղերի բացման կարիք առաջանա, պետությունը պետք է նպաստի ծախսերի քանակների ավելացմանը: Օրինակ՝ շինարարության, ճանապարհաշինության, համատարած տարանցիկ բեռնափոխադրումների, երկաթգծերի, ինչպես նաև գիտության որոշ ճյուղերում և տեխնոլոգիայի զարգացման ոլորտներում ներդրումներ կատարելով, պետությունը կարող է կխթանել նոր աշխատատեղերի բացմանը: Վերջինս էլ կնպաստի գործազրկության մակարդակի նվազմանը, տնային տնեսությունների եկամուտների ավելացմանը և ի վերջո սպառման ծավալների ավելացմանը: Փաստորեն՝ պետության սպառման և ներդրման շնորհիվ տնտեսությունը կգրանցի տնտեսական աճ:

Մյուս կողմից տոկոսադրույքների բարձրացումը Ֆեդի կողմից կխրախուսի տեղական և օտարերկրյա ներդրումների ավելացմանը:

Աշխարհի համար առաջին տնտեսությունը, որը թևակոխել է համաշխարհային ճգնաժամը, դեռևս տառապում է խրոնիկ հիվանդությամբ, ինչը տնտեսակն աճի նվազումն է: Սակայն վերը նշված լուծումները կնպաստեն օգնելու այն վերականգնվելուն, միայն եթե համապատասխան փոփոխություններ կատարվի տնտեսական դաշտում ռազմավարություն մշակելիս:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    19°  11° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: