Եվրոպական կառույցները կարող են կորցնել Ադրբեջանի նկատմամբ ազդեցության լծակները

Օրերս Ադրբեջանի արտգործնախարարությունը տարածեց հայտարարություն, որտեղ քննադատում է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» ԵԽԽՎ բանաձևը և ակնարկում ԵԽ կազմից Ադրբեջանի դուրս գալու հնարավորության մասին: Ավելի վաղ շատ ավելի սուր ձևակերպումներով եվրոպական կառույցին ուղղված այս շանտաժը ներկայացրել էր Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը: Բաքվի զայրույթն, իբրև թե, հարուցել է Ղարաբաղին առնչվող կետը, ավելի ճիշտ` այդ կետում իր նախընտրած ձևակերպումների բացակայությունը: Թերևս տարօրինակ է` 12 կետից բաղկացած փաստաթղթում, որն ամբողջովին ողողված է մարդու իրավունքների բազում խախտումների պատճառով Ադրբեջանի քննադատությամբ, Բաքվին զայրացրել է հենց Ղարաբաղին առնչվող ձևակերպումը: Փսատաթղթում Արցախի առնչությամբ մասնավորապես նշվում է. «Վեհաժողովը լիովին տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը բավականին մեծ տեղ է զբաղեցնում Ադրբեջանի արտաքին քաղաքական օարկարգում»: Այսպիսով, փաստորեն խորհրդարանականները հստակ ընդգծում են, թե չեն ընդունում ղարաբաղյան հակամարտության և ենթադրյալ «դավաճանների որսի» անվան ներքո քաղհասարակության ներկայացուցիչների բռնաճնշումներն Ադրբեջանում: Միաժամանակ զեկույցի հեղինակները, որի հիման վրա էլ ընդունվել է բանաձևը, իրենց ներկայացրած փաստաթղթում ընդգծում են, որ Ադրբեջանում իրենց այդպես էլ չի հաջողվել հանդիպել Արիֆ և Լեյլա Յունուսներին, ովքեր մեղադրվում են դավաճանության մեջ, «մինչդեռ դավաճանությունը չափազանց լուրջ մեղադրանք է », նշում են զեկուցողները: Հետաքրքիր է, որ բանաձն ընդունվել է ձայների 140 կողմ և 13 դեմ հարաբերակցությամբ: Սա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտության քողի ներքո եվրոպական հանրության ուշադրությունը սեփական երկրի ներսում օրենքի բազմաթիվ խախտումներից ու կամայականություններից շեղելու` ալիևյան վարչակազմի փորձերն առանձնապես ադրյունավետ չեն:
Չնայած դրան, սակայն, մտահոգության տեղիք է տալիս այն, որ Բաքուն իրեն թույլ է տալիս շանտաժի ենթարկել այնպիսի հեղինակավոր մի կառույցի, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է: Բաքվի նման կեցվածքն, իր հերթին, թույլ է տալիս ենթադրել, որ ընդունված բանաձևն այդպես էլ կմնա թղթի վրա և հազիվ թե նպաստի Ադրբեջանում իրավիճակի իրական բարելավմանը: Ըստ էության պատժի այն գործիքը, որով ԵԽԽՎ պետք է հետամուտ լիներ իր ընդունած փաստաթղթի իրականացմանը, իր կեցվածքով Բաքուն խլում է կառույցի ձեռքից. ԵԽԽՎ բանաձևերի իրականացումը պարտադիր է ԵԽ անդամ երկրների համար, դրանք չիրականացնելու դեպքում երկիրը կարող է զրկվել ձայնի իրավունքից, ամենախիստ պատիժը կառույցից երկրի բացառումն է: Սպառնալով դուրս գալ ԵԽ-ից` Ադրբեջանը փաստորեն վերջինիս զրկում է իր նկատմամբ պարտադրանքի լծակներից:
Բնականաբար Ադրբեջանն իրեն նման կեցվածք երբևէ չէր կարող թույլ տալ, եթե չլիներ նույն եվրոպական/արևմտյան կողմի մյուս կառույցների և ուժերի` Բաքվին «երես տվող» վերաբերմունքը` պայմանավորված Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրմամբ: Չմոռանանք, որ ԵԽԽՎ-ն խորհրդարանական ձևաչափ է, Եվրոպայում հանրություններին, ինչպես և վերջիններիս ներկայացնելու կոչված պատգամավորներին իրապես կարող են հուզել մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներն Ադրբեջանում, մինչդեռ նույնը, ցավոք, չի կարելի ասել եվրոպական երկրների մեծ մասի գործադիր իշխանությունների մասով: Ճիշտ հակառակը, ադրբեջանական էներգետիկ ռեսուրսների, ինչպես և Ադրբեջանի` որպես էներգետիկ այլընտրանքային ուղու նկատմամբ մեծ հետաքրքրությունը վերջիններիս դրդում է աչք փակել ալիևյան վարչակազմի սանձարձակությունների նկատմամբ թե՛ սեփական երկրի ներսում, թե՛ դրանից դուրս: Այս երևույթի մեզ համար ամենաակնառու դրսևորումն իրավիճակի սրումն է հայ-ադրբեջանական սահմաններին: Եվ այս իամստով ԵԽԽՎ բանաձևի ընդունմանն Ադրբեջանի արձագանքը պետք է ազդանշան լինի եվրոպական կառույցների, ինչպես և կառավարությունների համար: Աչք փակելով վերջինիս բոլոր օրինազանցությունների նկատմամբ, առաջնորդվելով կարճաժամկետ կամ միջնաժամկետ շահերից բխող պրագմատիզմով, ի վերջո Արևմուտքը կարող է կորցնել Բաքվի նկատմամբ ազդեցության լծակները: Փորձը ցույց է տալիս, որ արդեն իսկ Եվրոպային չափազանց դժվար է դարձել Ալիևի հետ «խոսելը»:
այլ նյութեր այս թեմայով
- Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին Հայկական հարցերով հանձնաժողովի առաջնորդները կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ...
- Երկրագունդ. Արցախ օտարերկրացիների մուտքի սահմանափակումները «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել Արցախ...
- Ադրբեջանի հրաժարումը ռազմագերու կարգավիճակ տալ գերեվարված հայ զինվորներին՝ իրավունքի կոպտագույն խախտում է. Արցախի ԱԳՆ Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես անհիմն է ինչպես իրավական, այնպես էլ փաստագրական առումներով։
- Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներին:
- Երկրագունդ. Արցախյան հակամարտության շուրջ ակտիվ շփումներ «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել Արցախյան...
-
21:28
Թշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան, չտվեցինք․ Արցախի նախագահը խոստովանեց
-
18:25
Ադրբեջանցիները Սյունիք-Ճակատեն հատվածում նկարահանումը կատարել են համաձայնեցված երթևեկության ընթացքում. ՀՀ ԱԱԾ
-
16:17
Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը (տեսանյութ)
-
15:41
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:10
Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ
-
13:30
301-րդ հոդվածի ուրվականը շրջում է նաև Հայաստանի ներսո՞ւմ
-
12:01
Սյունիքի մարզում ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն. Արման Թաթոյան
-
11:03
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 174679-ի
-
10:05
Ռուս խաղաղապահները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի բնակչուհիներին Կանանց միջազգային օրվա առթիվ
-
09:33
Տնտեսի կիրակի
-
09:10
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
08:17
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին
-
07:30
Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Կարեն Բեքարյան
-
19:50
Իրաքում փակ դռների հետևում կայացել է Հռոմի պապի և այաթոլլահ Ալի Սիստանիի հանդիպումը
-
19:13
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
18:48
Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան Սաղաթելյան
-
18:42
Մարտի 5-ին և 6-ին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
-
17:13
ԱՀԿ-ն դեռ խորհուրդ չի տալիս օգտագործել ճանապարհորդների համար «իմունային անձնագրեր»
-
16:47
Օնիկ Գասպարյանին աջակցության ակցիայի մասնակիցները երթով միացան ընդդիմության հանրահավաքին
-
16:39
ԱՆ-ի կողմից սահմանափակումները հանելուց հետո մանկապարտեզները կընդունեն մոտ 7000 երեխայի. Հայկ Մարության
օրվա
շաբաթվա
ամսվա
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
20:10
Հակաթուրքական «Ֆիլիայի ֆորում». Ի՞նչ է այն և ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց այդ համաժողովին
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
11:47
Էրբիլում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օծման արարողությունը
-
10:23
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 6 կմ/ժ