ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր բարեփոխումներ ուկրաինական սահմանադրության մեջ

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանն օրերս հայտարարել է, որ մի քանի տարվա անցումային շրջան է հարկավոր, որպեսզի երկրի օրենսդրությունը հարմարեցվի նոր սահմանադրությանը, որի գլխավոր փոփոխություններից մեկը «ապակենտրոնացման» քաղաքականությունն է:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեռ մարտ ամսին սահմանադրական հանձնաժողով ստեղծելու մասին հրաման էր ստորագրել, որը պետք է մի շարք բարեփոխումներ անցկացներ երկրի գլխավոր օրենսգրքի մեջ:

Եվ ահա հանձնաժողովի ներմուծած բարեփոխումներից հետո նախևառաջ նախագահն իր հավանությունը պետք է տար այդ փաստաթղթին, այնուհետև այն պետք է ուղարկվեր խորհրդարան, որտեղ մինչ հունիսի 17 - ը պատգամավորների պարզ մեծամասնության (առնվազն 226 հոգի) համաձայնությամբ օրինագիծը կուղարկվի սահմանադրական դատարան, իսկ սեպտեմբերին, արդեն 300 ձայն հավաքելու դեպքում, օրենքը կհաստատվի:

Գրոյսմանը համոզված է, որ սա ավելի քան իրատեսական նախագիծ է, և հայտնում է, որ առաջին անգամ իրենց երկրի պատմության մեջ նրանք այսքան մոտ են կանգնած սահմանադրական բարեփոխման:

Նշենք, որ բացի «ապակենտրոնացման» քաղաքականությունից, մի շատ կարևոր նորարարություն է լինելու նաև տեղական պետական կառավարությունների լուծարումը, որոնց փոխարեն կազմվելու են վերահսկիչ և կոորդինացնող գործունեությամբ նոր մարմիններ, ինչպես նաև ստեղծվելու է «զսպումների ու հակակշիռների» նոր համակարգ, որտեղ բացառվելու են մարդու իրավունքների խախտումները:

«Առաջարկվող նոր համակարգը բավական արդյունավետ է լինելու», - ավելացրել է Վլադիմիր Գրոյսմանը, - «Այն համապատասխանելու է ինքնակառավարման ժամանակակից համակարգի ձևավորման եվրոպական մոտեցումներին»:

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակը նաև խոստովանել է, որ Կիևի կողմից պատրաստված փոփոխությունները որևէ հատուկ կարգավիճակ չեն նախատեսում Դոնեցկի կամ Լուգանսկի մարզերի համար:

Իսկ այս երկու մարզերն իրենց հերթին դեռևս մայիս ամսից իրենց սեփական փոփոխությունների ծրագրերն են ուղարկում Կիև, բայց խորհրդարանը դրանք նույնիսկ չի էլ դիտարկում, համենայն դեպս, ըստ Դոնբասի շրջանի ներկայացուցիչների, ոչ մի պատասխանի չի արժանացնում:

Այս երկու մարզերը հատկապես վիրավորված են այն փաստից, որ Կիևը նույնիսկ Եվրոպական միության խորհրդատվական մարմիններին է ուղարկում իրենց օրինագծերը քննարկման և նրանց կողմից է քննադատություն ստանում այս կամ այն հարցի շուրջ, բայց ոչ իրենց` Դոնբասի ժողովրդին, ում խնդիրը շատ ավելի ուղիղ և անմիջական կերպով է առնչվում:

Իսկ ԵՄ նշված խորհրդատվական մարմնի դերում հանդես է եկել այսպես կոչված «Վենետիկյան հանձնաժոողովը», որի առաքելությունն է օրենքներն ու օրինագծերը վերլուծելը և համապատասխան գնահատականներ տալը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: