ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եմենը` մարդասիրական ճգնաժամի եզրին

ՄԱԿ-ը հայտարարում է, որ Եմենում հումանիտար ճգնաժամն ամենաբարձր մակարդակի է հասել: Երկրում ընթացող ճգնաժամի հետևանքով բնակչության ավելի քան 80 %-ն օգնության կարիք ունի: ՄԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով՝ 13 միլիոն եմենցիներ հազիվ են բավարար սնունդ հայթայթում̦ իսկ ավելի քան 9 միլիոն մարդ գրեթե չի կարողանում օգտվել մաքուր ջրից, հայտնում է Voice of America-ն:

Նշենք̦ որ Եմենում իրավիճակը շարունակում է խիստ անկայուն մնալ: Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի օդուժը շարունակում է հարվածներ հասցնել հութի շարժման դիրքերին: Ի պատասխան` վերջիններս հարձակումներ են գործում Սաուդյան Արաբիայի հետ սահմանի մոտ գտնվող ռազմական կառույցների վրա:

Հունիսի կեսերին հակամարտող կողմերի պատվիրակությունները բանակցություններ սկսեցին Ժնևում: Երկխոսությունն ուղղակի բնույթ չուներ, այն իրականացվում էր Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացի միջնորդությամբ: Խորհրդակցությունները հիմնականում վերաբերում էին Ռամադան ասվա սկսվելու կապակցությամբ մարդասիրական դադար հաստատելու հնարավորությանը: Սակայն բանակցությունները տապալվեցին, ինչի համար կողմերը միմյանց մեղադրեցին: Ավելին, հութի շարժման ներկայացուցիչները մեղադրեցին Սաուդյան Արաբիային բանակցային գործընթացի վրա ճնշում գործադրելու մեջ, ինչն իր հերթին բացասական ազդեցություն է ունեցել բանակցությունների վրա: Խորհրդակցությունների երկրորդ փուլի ժամկետը դեռևս հայտնի չէ:

Եմենի հակամարտությունը դարձել է ոչ միայն Պարսից ծոցի, այլև ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի խնդիրը: 2015 թվականի հունվարին հութիների գործողության արդյունքում Եմենում իրավիճակը կտրուկ սրվեց: Ի պատասխան՝ Եմենի նախագահը դիմեց ՄԱԿ-ին և Պարսից ծոցի միապետություններին՝ խնդրելով շտապ միջամտել և բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել օրինական իշխանությանը: Այսպես սկսվեցին Սաուդյան Արաբիայի գլխավորած ավիահարվածները:

Վերլուծաբանները կարծում են, որ հութի շարժման թիկունքում կանգնած է Իրանը, որը ցանկանում է այս կերպ թուլացնել տարածաշրջանում իր վաղեմի մրցակցի` Սաուդյան Արաբիայի դիրքերը: Պաշտոնական Թեհրանը հերքում է իր դերակատարումը հակամարտության մեջ: Սակայն ակնհայտ է, որ վերջին շրջանում Իրանն ավելի է  ներգրավվում Սիրիայում, Իրաքում, Եմենում, Լիբանանում և այլ երկրներում տեղի ունեցող հակամարտություններում, ինչն ավելի է սրում Սաուդյան Արաբիայի հետ  Իրանի հարաբերությունները: Այս տարածաշրջանային գերտերությունների բացահայտ առճակատումն իսկապես կարող է պայթեցնել առանց այն էլ պայթյունավտանգ այս տարածաշրջանը: Սա նշանակում է, որ հակամարտող կողմերի միջև բանակցությունները պետք է անցկացվեն այս երկրների անմիջական ներգրավվածությամբ, հակառակ պարագայում՝ նրանք չեն կարողանա ցանկալի արդյունքի հասնել: 


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: