ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 657,47 դրամ ԱՐԾԱԹ - 269,6 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 602,3 դրամ

Տարեցտարի կյանքը բարդանում է, ի հայտ են գալիս նոր աղանդներ. Շեյխ Մուհամմեդ Հուսեյն Հաջի Նայիբ Ալսաբեկով

Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցը Ղազախստանի մուսուլմանների փոխմուֆթի Շեյխ Մուհամմեդ Հուսեյն Հաջի Նայիբ Ալսաբեկովի հետ: Այն իրականացվել է  Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարի ժամանակ Աստանայում (Ղազախստան) «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:

 

- Ասացեք, խնդրեմ, ինչո՞ւմն է կայանում Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի կիրառական նշանակությունը:

- Հանուն Ալլահի, ողորմած և բարեգութ: Այսօր մենք հավաքվել ենք այստեղ արդեն հինգերորդ անգամ, սա Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարն է: Այստեղ տարբերություն չի դրվում ազգությունների, կրոնների միջև: Հենց առաջին իսկ համագումարից  հսկայական նշանակություն է տրվում «միջկրոնական համաձայնություն» տերմինին: Ղազախստանի նախագահը կարծես թե կանխատեսում էր այն, ինչ այսօր կատարվում է աշխարհում: Եվ յուրաքանչյուր համագումարի ժամանակ մենք չենք հոգնում կրկրնել, որ խաղաղությունն ու համաձայնությունն անհրաժեշտ են աշխարհի բոլոր մարդկանց:

Տարեցտարի կյանքը բարդանում է, ի հայտ են գալիս նոր աղանդներ, նոր քաղաքական կուսակցություններ, որոնք խախտում են մարդկանց հանգստությունը, մեր գեղեցիկ մոլորակի հանգստությունը: Աստանան այսօր խաղաղություն և համաձայնություն է ցույց տալիս, քանի որ դա մեր երկրում ի սկզբանե եղել է: Ինշալլահ, տա Աստված, որ հետագայում էլ այդպես լինի: Եվ մենք ցանկանում ենք, որ մյուս երկրներն էլ ապրեն խաղաղության ու համաձայնության մեջ: Մեր նախագահն աշխատում  է, որ Ղազախստանում մենք տարբերություն չդնենք ազգությունների, դավանանքների միջև, որպեսզի բոլորն ապրեն մի ընտանիքի նման:

Ինչո՞ւ ենք մենք հավաքվում ամեն երեք տարին: Որովհետև այդ ընթացքում խնդիրներ են կուտակվում: Իսկ նման խնդիրները չի կարող լուծել մեկ առաջնորդը, մեկ երկիրը: Ուստի անհրաժեշտ է միասին հավաքվել ու միասին դրանք լուծել: Յուրաքանչյուր կրոն խաղաղության ու համաձայնության կոչ է անում, այն պահպանում է մարդկային կյանքը, քանի որ այն անգին է և մարդուն տրվում է Ամենաբարձրյալի կողմից:

Ուստի մարդը, գալով այս հիասքանչ աշխարհը, պետք է իրեն երջանիկ զգա: Երկրային կյանքը պետք է դրախտային լինի: Իսկ եթե մի տեղ խաղաղություն ու համաձայնություն կա, իսկ այլ տեղ չկա, ապա դա ի՞նչ երջանկություն է: Մենք չպետք է տեսնենք պատերազմներ, լաց լինող մարդկանց, արյուն: Մենք պետք է տեսնենք խաղաղ երկինք և բարգավաճող երկրներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 7 կմ/ժ
11 C°
 
13°  23° 
19.10.2019
12°  22° 
20.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: