ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիեննայում շարունակվում են բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ

Վիեննայում Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև շարունակվում են բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ: Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը նախօրեին բանակցություններ է անցկացրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

«Կողմերը կարծիքներ են փոխանակել բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Նրանք ցանկություն են հայտնել փոխընդունելի լուծումներ գտնել դեռևս չլուծված խնդիրների համար»̦ - հանդիպումից հետո հայտարարեց ՌԴ ԱԳՆ-ն: Ինպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը̦ Իրանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է նաև Արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Դիվանագետները խուսափում են հայտարարություններ անելուց̦ թեև լրատվամիջոցները փաստում են̦ որ վերջիններս լավատեսորեն են տրամադրված: IRNA գործակալության անանուն աղբյուրը հայտնել է̦ որ Իրանի և «վեցյակի» միջև վերջնական համաձայնագրի տեխնիկական հավելվածն արդեն պատրաստ է: Տեխնիկական հավելվածը̦ որը համաձայնագրի 5 հավելվածներից մեկն է̦ վերաբերում է այնպիսի խնդիրներին̦ ինչպիսիք են միջուկային հետազոտությունները̦ Ֆորդոյի միջուկային հարստացման կենտրոնը̦ Արաքի ծանր ջրի ռեակտորը և այն ցենտրիֆուգների տեսակը̦ որոնք օգտագործվելու են Իրանի կողմից կայուն իզոտոպների արտադրության համար: Հավելվածը բաղկացած է 32 էջից: Իրանական աղբյուրը նաև նշել է̦ որ տեխնիկական հավելվածի համաձայն Իրանը շարունակելու է իր միջուկային գործունեությունը:

Մյուս կողմից̦ Reuters գործակալությունը հայտնում է̦ որ Իրանի հրթիռային ծրագրի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների և̦ առհասարակ̦ զենքի էմբարգոյի շուրջ տարաձայնությունները վերջնական համաձայնագրի կնքումը կասեցնող խնդիրներից են: «Իրանական կողմը ցանկանում է̦ որ հրթիռային պատժամիջոցները հանվեն: Նրանք ասում են̦ որ դա միջուկային խնդրի հետ կապելու որևէ պատճառ չկա: Այս տեսակետը դժվար է ընդունել»̦ - հայտնել է Reuters-ի աղբյուրը: Այս տեղեկությունը հաստատել է նաև իրանական կողմը: «Իրանը մտադիր է պաշտպանել իր իրավունքները և պնդում է̦ որ բոլոր պատժամիջոցները̦ այդ թվում նաև հրթիռային ծրագրի վրա կիրառվողները̦ պետք է հանվեն̦ երբ ՄԱԿ-ը չեղյալ հայտարարի իր պատժամիջոցները»̦ - նշել է իրանցի պաշտոնյաներից մեկը:

Ի տարբերություն արևմտյան ուժերի` Ռուսաստանն ու Չինաստանը կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի կողմից զենքի էմբարգոյի վերացմանը̦ որը սահմանվել է 2007 թվականին:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: