ԵԱՀԿ ԽՎ անհավասարակշիռ բանաձևերը հարցեր են առաջացնում
ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովն իր ամենամյա նստաշրջանի ամփոփիչ հռչակագրում անդրադարձ է կատարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Եվ այս անդրադարձը մի շարք մտահոգությունների տեղիք է տալիս ու հարցեր առաջացնում:
Հռչակագրում տեղ է գտնում «Ադրբեջանի Հանրապետության տարածքներ (Լեռնային Ղաևրաբաղ և հարակից տարածքներ)» ձևակերպումը, խոսվում է պատերազմի հետևանքով տեղահանված Ադրբեջանի Հանրապետության բնակչության վերադարձի անհրաժեշտության մասին, ինչպես նաև շեշտադրվում է հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը՝ «հիմնավելով Հելսինկյան սկզբունքների վրա՝ մասնավորապես վերաբերող այդ երկրների ինքնավարությանն ու տարածքային ամբողջականությանը»:
Այս ձևակերպումներն անընդունելի և զարհուրելի են մի կառույցի համար, որն ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդի դերում և որը, ըստ ցանկացած տրամաբանության պետք է հավասարակշիռ մոտեցում ցուցաբերի հակամարտության բոլոր կողմերի հանդեպ:
Այն դեպքում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի, գործող նախագհի և բոլոր այլ մարմինների և պաշտոնյաների հայտարարություններում մշտապես շեշտադրվում է Հելսինկայն երեք սկզբունքների՝ այն է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը, առավել քան արհեստական է ԵԱՀԿ ԽՎ բանաձևում դրանցից միայն մեկն ընդգծելն ու կարևորելը:
Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին և փախստականների վերադարձի խնդրին, ապա ԵԱՀԿ խորհրդարանականները նման բանաձև ընդունելիս առնվազն պետք է հաշվի առնեին, որ Ղարաբաղյան պատերազմի հետևանքով փախստականներ կան ոչ միայն Ադրբեջանում, և մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող խտրական կերպով իրականացվել:
Ոչ միայն ԵԱՀԿ-ի, այլև այլ միջազգային կառույցների օրինակով բազմիցս համոզվել ենք, որ Ադրբեջանի վարած շանտաժային քաղաքականությանը տուրք տալը միայն մեծացնում է վերջինիս ախորժակն ու կոշտացնում հռետորաբանությունը: Միգուցե՞ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելու Ադրբեջանի իշխանությունների որոշման արդյունք են այս ձևակերպումները: Այդ դեպքում, ի՞նչ սպասել Ադրբեջանից հետագայում, և ի՞նչ մարտահրավերների հետ կբախվենք ոչ միայն մենք, այլ ողջ միջազգային հանրությունը:
Այս բոլոր հանգամանքները մի շարք հարցեր և մտահոգություններ են առաջացնում:
Միգուցե ԵԱՀԿ ԽՎ այդ բանաձևով ԵԱՀԿ-ն ցանկանում էր շեշտել ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ դրա կողմից մշակված «Մադրիդյան սկզբունքների» վախճա՞նը:
Իսկ առավել տրամաբանական չէ՞ր լինի արդյոք, որ ՀՀ Ազգային ժողովը պաշտոնական արձագանք տար այս փաստաթղթին: Վերջիվերջո սա խորհրդարանական մակարդակով ընդունված հռչակագիր է և այն կառույցի կողմից, որն իր մեջ ներառում է 57 երկրների ներկայացուցիչներ:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 0 կմ/ժ