ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախումբը հունական բանկերի փրկության մեխանիզմ է առաջարկել

Եվրոպական կայունացման մեխանիզմը (ESM) Հունաստանին 10-25 մլրդ եվրո կտրամադրի։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Դրանցից 10 մլրդը կտրամադրվի անհապաղ բանկերի ռեկապիտալիզացիա իրականացնելու համար, մնացած մասը՝ Հունաստանում  բարեփոխումների անցկացումից հետո։ Հունաստանը պետք է պարտավորվի մինչև չորեքշաբթի օրը համապատասխան օրենքներ ընդունել թոշակային համակարգի բարեփոխումների և հարկային օրենսդրության վերաբերյալ։

Այս պայմանավորվածությունները թույլ կտան Հունաստանի բանկերին վերսկսել աշխատանքը։ Բացի այդ, առաջարկվում է Հունաստանի և ԵՄ-ի համատեղ կառավարման արտաքին ֆոնդին տրամադրել 50 մլրդ եվրո, որոնք հնարավոր կլինի ստանալ Հունաստանի ակտիվների սեփականաշնորհումից։ Այդ միջոցները կօգտագործվեն Հունաստանի արտաքին պարտքը մարելու համար։

Ըստ Եվրախմբի, Հունաստանին ընդհանուր առմամբ ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է 80-86 մլրդ եվրո։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: